Կիսամնյակային հաշվետվություն

Ես Շողերն եմ։ Արդեն 4 ամիս է՝ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում։

Ինձ համար տարին սկսվեց մի տարօրինակ հայտարարությունով որ սեպտեմբերի մեկին պետք է հաղթահարենք որևէ բարձունք ՝ Արագածը, Կոշի Բերդը կամ Թռչկանի ջրվեժը։ Բախտի բերմամբ, թե պատահամամբ՝ ես ընտրեցի Կոշի բերդի ճամփորդությունը, որտեղ մտերմացա այն ուսուցչուհու հետ, ում դասաժամերը ամենաշատն էին լինելու հաջորդ 4 ամսվա ընթացքում։

119172385_3314750251973524_1105884929337380552_n

Ուսուցիչների հետ առաջին հանդիպումից հետո միանգամից պարզ դարձավ, որ այստեղ անհետաքրքիր դասեր չեն լինելու։ Իսկ ընդհանուր պարապմունքներն ամեն օր զարմացնում էին ինձ նոր երգերով ու պարերով․ այդպես իմ հեռախոսի երաժշտության մեջ հայտնվեցին մի քանի երգեր Կոմիտասից:

Հայոց լեզվի ժամերին տարբեր քերականական առաջադրանքներ էինք կատարում։

Գրականության դասերին ծանոթանում էինք դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների հետ, սովորում էինք հասկանալ գրողների գործերը։ Ինձ համար հետաքրքիր էին հատկապես ժամանակակից գրողների հետ ծանոթությունները։

Ռուսերեն լեզվի ժամերը անցնում էինք նոր մշակույթային և քերականակն գիտելիքներ ձեռք բերելով։

Անգլերենի ուսուցումը սկսեցինք ընկեր Անիի հետ, բայց նա, ցավոք, երկու ամսից գնաց, և եկավ ընկեր Արփին։ Երկուսն էլ շատ հեշտ էին բացատրում անգլերենի դժվար թեմաները։

Կենսաբանության դասերին հաճախ ֆիլմերի էինք դիտում և պրեզենցիաններ ներկայացնում, այդպես դասերն ավելի հեշտ էինք հասկանում։

Ընկեր Ելենայի շնորհիվ մաթեմատիկայի անհետաքրքիր սինուսը և կոնսինուսը դարձան հետաքրքիր զրույցների թեմաներ։

Էկոլոգիայի դասերը աչքը թարթելու պես արագ էին անցնում։ Խոսում էինք և քննարկում այն թեմաները, որոնք հետաքրքիր են իմ տարեկիցների համար։ Ստուգում էինք սննդի, կոսմետիկ միջոցների բաղադրությունը, բանավիճում Կիոտոյի պայմանագրի թեմայով։

Ընկել Նելլիի շնորհիվ ես վերջապես հասկացա ֆիզիկա առարկան։ Նա կարողացավ բացատրել ֆիզկայի՝ կարծես անհնար թվացող թեմաները։

Աշխարհագրության ժամին ուսումնասիրում էինք համաշխարհային տնտեսությունը, աշխարհը, Հայաստանը, Հայաստանի մարզերը։

Պատմության դասերին քննարկում էինք հայոց արքաներին, ուսումնասիրում պատմական վայրերն ու հուշարձանները, նաև գնացինք ճամփորդության էրեբունի թանգարան։

Ընտրությամբ գործունեության ժամին ես իմ մասնագիտական առարկան՝ Վեբ Դիզայն էի սովորում։ Համակարգչային նոր գիտելիքներ ձեռք բերեցի։ Նաև հնավորություն ունեցանք հանդիպելու հայտնի դիզայներների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *