Գեղասահք/Սահադաշտ 26/01/22

Այսօր գնացինք սահադաշտ։Շատ էի սպասում այս օրվան քանի որ, ամբողջ ձմեռ ուզում էի փորձել սառույցի վրա իմ հմտություններ։ Վերջին անգամ սառույցի վրա կանգնել էի մոտ 8 տարի առաջ։

Փոքր ինչ անհանգստությունը և ուրախություն ինձ ուղեկցում էին առավոտից։ Մի կերպ հագնելով չմուշկ ,ես և այլ երեխաներ սկսեցին սենյակով մեկ քայլել`փորձելով վարժեցնել ոտքերը` նոր, անսովոր միջավայրին։Մի քանի րոպե անց արդեն երևակայում էինք մեզ նորաձևության ցուցադրության գլխավոր մոդելներ։
Երբ ոտքեր դրեցի սառույցի վրա պատկերացրեցի թե ինչպես եմ ընկնում,մարմնով սառսոուռ անցավ։ Առաջին մի քանի րոպեները ամենաերկարն էին:ԵՒ ես որոշեցի դիմել այդ քայլին և ձեռքերս բաց թողնել այդ միակ հենար թվող պատից` քիչ էի մնում ընկնեի,բայց երբ կարողացա մարմինս հավասարակշռության բերել, կարողացա սահել ։ Սառույցի վրա քշելը ասես մեդիտացիա լիներ, փորձելով մարմնի հետ կապ պահպանել դու խորանում ես քո մտքերի մեջ և ժամանակը ակնթարթային անցնում է: Ես փորձում էի օգնել այն մարդկանց ովքեր չէին կարողանում պատից պոկ գալ:
Շատ մարդիկ ընկնում էին և ես հոգուս ներսում մի փոքր ուրախություն էի ապրում, որ այդ ընկնողը ես չեմ։)


Օրը սպասումներից ավելի ուրախ և հետաքրքիր անցավ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *