Հունվար ամսվա ամփոփում

Հունվար ամիսը իմ <<Մխիթար Սեբաստացու>> անվան կրթահամալիրի կրթության երկորդ փուլն էր։ Այս ամիսը լիքն էր նոր գիտելիքներով և տպավորություններով։

Մասնակցելով բնագիտատեխնիկական ստուգատեսին ես և համակուրսեցի Արմենուհին կատարեցինք երկու փորձ ։ Երկուսն էլ շատ հետաքրքիր փորձեր էին։ Ամեն փորձ մեզ տվեց նոր էմոցիաներ և գիտելիքներ ,ուսումնասիրելով ամեն քայլ մենք հասնում էի վերջնական արդյունքին։Ընթացքը բավականին հետաքրքիր էր, սակայն վերջնական արդյունքը այդքան էլ գոհացնող չէր։ Հացի պատրաստման ընթացքը շատ հետաքրքիր էր քանի որ մենք պատրաստում էինք ամպ հաց։ Հիմնական բաղադրիչը ձվի սպիտակուցն էր, սպիտակուցի հետ աշխատելը բավականին դժվար էր։ Արդյունքը բավականին գոհացնող էր։ Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել, քանի որ պատրաստման ընթացքը և վերջնական արդյունքը հետաքրքիր էր և ուսուցողական։ Հաջորդ փորցի բաղադրիչներն են քացախաթթուն, սոդան և ջուրը։

Մարզական ստուգատեսը ամենաիրելիներից է։ Այն ինձ նվիրեց անմոռանալի օր սահադաշտում։ Ես շատ երախտապարտ եմ,որ կարողացա մասնակցել։

Նաև մասնակցել եմ Գրաֆիկ դիզայնի և Html Css դասընթացների։ Շատ հետաքրքիր թեմաներ էինք անցնում և ես շատ ոգևորվեցի այն մտքով,որ մի կամ երկու տարի անց ես էլ կարող եմ ինձ փորձել,որպես դասընթացավար և տալ նոր գիտելիքներ այլ երեխաներին։

Ընկեր Թամարայի հետ ուսումասիրեցինք Մշո բառբառը։ Շատ նոր բառեր սովորեցի և անգամ մի քանիսը ավելացրեցի իմ ամենօրյա խոսակցական բառարանի մեջ։Կարդացինք մի քանի հեքիաթ մշո բառբառով և թարգմանեցինք այն գրական հայերեն։ Այդ դասը անցավ ակընթարթորեն։ Հայոց պատմությունից այս փառատոնի շրջանակներում ուսումնասիրեցինք ազգային հագուստ տարազ, գույների նշանակությունը, թե որ շրջանում ինչ տեսք է ունեցել տարազը։Նայեցինք հետաքրքիր տեսանյութ տարազների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *