Փետրվարյան նախագիծ

Տեսակը։ Ստեղծագործական

Ժանր։ Ֆանտաստիկա

Այս պատմությունը Ֆանտաստիկայի ժանրի ամենասովորական պատմություներից մեկն է,որը գրվել է իմ կողմից։ Հուսով եմ ձեզ դուր կգա։

Այս պատմվածքը դեռևս կիսատ է,այսպես ասաց գրքի առաջին գլուխն է։

Հղումը

Միքայելը դուրս եկավ մեքենայից գյուղի վերջին երկհարկանի տան առաջ։ 

  •  Ինչ մեծ տուն է, – մտածեց նա,- ինչքան շատ մարդ կտեղավորվի այստեղ։ 

Նա առանց զգուշացելու է եկել, ոչ ոք նրան չէր սպասում։

Անվստահ քայլերով նա շարժվեց դեպի տան մուտքը։

-թըխկ,թըխկ; 

-Միքայել հավաքվիր, ավելի համարձակ,- ասաց ինքն իրեն ու նորից թեկեց դուռը։

-Թըխկ,թըխկ։

Դուռը բացեց Մարիամի տատիկը։  նա գունատ էր, աչքերը՝ կարմիր, լացակումած։

-Բարև Միքայել, չգիտեի, որ գալու ես։ Մարիամը հիմա տանը չի։

-Ես գիտեմ,- ասաց տղան տխուր ձայնով։

– Որտեղի՞ց գիտես։

Միքայելը Մարիամի ամենամոտ ընկերն էր։ Նույնիսկ մեկուսացման օրերին նրանք թեև իրարից հեռու, բայց միշտ միասին էին։

Ծանոթացել էին սոց․ ցանցերում։ Հետո պարզվել էր, որ նույն քոլեջում են սովորում։

Արդեն 3 օր է՝ Մարիամ ոչ զանգել էր,ոչ՝ գրել  Միքայելին։ Իսկ երեկ նա անծանոթ համարից  զանգ էր ստացել։ ։Եվ այդ զանգը փոխել էր  նրա կյանքը․․․

– Ավետ պապիկն է ասել,  երեկ նա զանգել էր ինձ։  

Տղան,տատիկի ուղեկցությամբ մտավ տուն և խնդրեց Մարիամի սենյակի բանալին։

Սենյակում քաոս էր,Մարիամի շորերն ու իրերը խառնված էին իրար։ 

Տատիկը տեսավ նրա հայացքը։

-Ներողություն տղաս,մենք փորձում էին ինչ-որ բան գտնել Մարիամի իրերում, որ կօգներ կգնել նրան, բայց ապարդյուն։ 

Միքայելը մտավ սենյակ։ Տատիկը նրան մենակ թողեց։  

Բոլոր իրերն ու դարակները մի քանի անգամ նայելուց հետո՝  նա  նստեց  պատուհանի  գոգին ու հուսահատությունից գլուխն առավ ձեռքերի մեջ։

Հանձնվե՞ց։

Ո՛չ։ Ինչ էլ լինի՝ պիտի գտնի Մարիամին։ Ինչքան էլ, որ ժամանակ պետք է լինի․․․   

Ժամանա՞կ։

Մարիամը պատմում էի, որ  իր օրագրում ժամանակի մասին առանձին բաժին ունի։ Ասում էր՝  այստեղ՝ գյուղում, լիքը ժամանակ ունի ժամանակի մասին մտածելու։  

  • Ախ, Մարիամ որքան եմ կարոտում քեզ ։
  • Օրագիր, օրագիր, օրագիր․․․
  • Որտե՞ղ է այն։ Ինչպե՞ս կարող էի մոռանալ Մարիամի օրագրի մասին։ Նա վազելով դուրս եկավ սենյակից՝ հարց ու փորձ արեց տատիկին։ Ոչ ոք չէր տեսել Մարիամի օրագիրը։

Միքայելը վերցրեց բաճկոնը և դուրս եկավ՝ մի փոքր մաքուր օդ շնչելու։ 

Գնաց գետի ափ ու նստեց խոտերի մեջ թաքնված քարին ու  երկար նայում էր հոսող ջրին։ երբ արդեն պատրաստվում էր վեր կենալ, ոտքը կպավ քարին, նա  սայթաքեց և  ընկավ գետը։ Հանկարծ Միքայելի հայացքն ընկավ գետի խորքում, քարին դեմ առաջ  ինչ-որ դեղին բանի։ Մարիամի օրագիրն էլ էր դեղին գույնի։ 

 Տղան լողաց մինչև քարը,  ձգվեց, որ վերցնի դեղին իրը, բայց ջրի հոսքը նրան քշեց, հեռու տարավ։

Տղան արագ  մի ճյուղ գտավ և նորից մտավ ջուրը։Մի քանի րոպե անց Մարիամի օրագիրը նրա ձեռքին էր՝ թրձված ու քրքրված։ Գետի ջուրը սառն էր․ Միքայելը ահավոր մրսել էր և դողում  էր։ Վազեց տուն ու փակվեց Մաիամի սենայում։

Նախ օրագիրը չորացրեց ֆենով, ապա՝ իր շորերը։  Փորձեց կարդալ օրագրի վերջին գրառումները և ոչինչ չհասկացավ։  Ասես՝ հայերեն չլիներ, թեև հայատառ էր։ 

ՄԻքայելը շշնջնալով նորից կարդալ Մարիամի գրած վերջին բառերը։ Եվ նորից ոչինչ չհասկացավ; Բայց երբ հայացքը բարձրացրեց օրագրից,  Սենյակում կար այն ամենը, ինչի մասին քիչ առաջ մտածում էր՝  տաք թեյ, փափուկ բարձ և ծածկոց։ Միքայելը մի պահ շվարեց․

-Ի՞ՆՉ։ Միքայել հավաքի քեզ, հիմա երազների մեջ ընկնելու ժամանակ չի։

Տղան աչքերը փակեց ու նորից բացեց․  բայց ոչ մի բան չփոխվեց։

Լավ եթե սա իմ ֆանտազիա՞ն չի, ի՞նչ է․․․

Նա ձեռքը ձգեց դեպի տաք թեյը․  իրական բաժակ էր, մեջն էլ իր սիրած թեյը։

  •  Բայց ո՞նց, որտեղի՞ց։ ԻՆՉՊԵ՞Ս։ 

Միքայելը ոչ մի պատասխան չէր գտնում։ Տարակուսանքից փաթաթվեց փափուկ ծածկոցի մեջ ու քնով անցավ։

Արթնացավ անծանոթ տեղ․․․

——

  • Երեխան հաց չի կերել՝ ինչ եկել էր։ 

Տատիկը զգուշորեն բացեց Մարիամի սենյակի դուռը։ Միքայելն այնտեղ չէր։  Տատիկն անհանգստացավ։ Նա տեսեր էր Միքայելին թրջված շորերով  տուն մտնելիս։ Ո՞ւր կարող էր գնալ։ 

Արդեն երեք օր է՝ Մարիամը չկա, հիմա էլ՝ Միքայելը․․․ 

Պատուհանի գոգին, թեյի բաժակի տակ, թղթի կտորի վրա գրություն կար։ Միքայելից էր․․․   

“Ես լավ եմ։ Չանհանգստանաք։ Կարծես գտել եմ Մարիամի հետքը։ Շուտով  կվերադառնանք։”

—-

Նա ինքն էլ չգիտեր այդ նամակի մեջ գրածը ճիշտ է,թե ոչ։

Տատիկը այդ երկտողից ոչինչ չհասկացավ, տարակուսած նայեց շուրջ բոլորը ու  դուրս եկավ սենյակից։ 

Միքայելն իր համար քնած էր՝ տաքուկ ծածկոցի մեջ փաթաթված։ Հանկարծ քնի մեջ լսեց Մարիամի ձայնը․

  • Միքայել,Միքայել, լսո՞ւմ ես ինձ․․․
  •  Մարիա՞մ։ ;Մարիա՛մ, դա դո՛ւ ես․․․
  • Ժամանա՛կը, ,ժամանակը․․․

Միքայելը վեր թռավ     քնից սառը քրտինքի մեջ։Նա  սպիտակ պատերով ինչ-որ սենյակում էր,, որտեղ   մի մահճակալ կար, ուտելիքներով լեցուն մի սեղան, ինքը և Մարիամի օրագիրը։

  • Լավ, լավ, ,դու հիմա  երևի ինչ որ ֆենտեզի ֆիլմում, ես նկարահանվում,- մածեց Միաքայլերը․-  Անիմաստ հարցերդ  ինքդ քեզ պահիր ու մոռացի լոգիկայի մասին։

Միքայելը միայն մի բան էր հասկացել կատարվածից․  Մարիամի օրագրի  տարօրնակ բառերը  նշանակություն ունեն։

Դրանք պատահաբար կարդալով՝  նա հայտնվեց մի աշխարհում, որտեղ միայն իր սիրած ուտելիքներն էին։

-ԳԸՌՌ,-լսվեց բարձր ձայնը 

Տղան վեր թռավ 

-Ո՞Վ ես դու,խոսա։

Մի քանի վարկյանից հասկացավ,որ դա իր մյուս ես-ն էր՝ իր միջի էն վախենալու գազանիկըը, որ միայն իր մասին էր մտածում։ ։Նա սոված էր։ 

Միքայլի աչքն ընկավ  ուտելիքներով լի սեղանին․ իր սիրած ուտելիքներն էին ամբողջը։  

Ժամանակն արագ անցավ այստեղ։ Հանկարծ Միքայելը բջջայինի վրա  հաղորդագրություն ստացավ, որ իրեն մնացել է րոպե․  և   հետ վերադառնալու համար , պետք է  օրագրի վերջին տողի բառերը ասել մտքում,  ։կամ էլ՝  կարդալ հաջորդ տողի  բառերը և շարունակել  ճանապարհորդությունն այլ աշխարհներւմ։Առանց երկար մտածելու նա ընտրեց երկրորդ տարբերակը։

Այսպես տղան հայտնվեց   մի քանի տարբեր աշխարհներում, որոնց մասին միշտ երազել էր։ Այս անհավանական ճանփորդություններն այնքան ուշագրավ էին, որ Միքայելը մի պահ մոռացավ Մարիամի և իր որոնումների մասին։ 

Ուշքի եկավ, երբ բջջայինին ստացած  հերթական հաղորդագրության մեջ կարդաց, որ իրեն մնացել է ընդամենը երկու աշխարհ։ Շատ ամաչեց իրեն այդքան էգոիստաբար պահելու համար։ 

-Ուզում եմ հենց հիմա տեսնել Մարիամին,- մտածեց Միքայելն ու  արտաբերեց օրագրի տարօրինակ բառերը, որոնք արդեն անգիր էր արել։ 

Միքայելը հայտնվեց Մարիամի պապիկի տան գրադարանում։

Մարիամը թաքուն ինչ-որ գիրք վերցրեց գրադարանից և գնաց իր սենյակը։ Միքայելը հետևեց նրան։ 

Աղջիկը նստել էր անկողնու վրա և հետաքրքությամբ ինչ-որ գիրք էր թերթում։ Հետո նա վերցրեց օրագիրը և արագ ինչ-որ բան գրեց դրանում։ Ապա զգուշորեն, որ ոչ ոք չտեսնի,  գիրքը տարավ, դրեց իր տեղում, վերցրեց օրագիրն ու հապշտապ դուրս եկավ տնից։ 

Գետափի իր սիրած քարին տեղավորվելով՝ Մարիամը կարդած  օրագրի մեջ գրված տարօրինակ բառերը, որոնք արդեն լավ ծանոթ էին Միքայելին։ 

  • Ինչ է կատարվել։ Որտե՞ղ է հայտնվել Մարիամը, որ հետո չի կարողացել վերադառնալ, – մտածում էր Միքայելը,- որտեղի՞ց գտնի նրան, ինչպե՞ս․․․ 

։

Միքայելը հասկացնում էր, որ ինքը սխալվելու իրավունք չունի․ պետք է արագ որոշում կայացնի,  ժամանակ չկա․․․ 

  •  Ժամանա՜կ,-բացականչեց Միքայելն ու արագ վերցրեց բջջայինը,- Իհարկե՝ ժամանակ։ Պետք է Մարիամի պես մտածել․ նա միշտ երազում էի հայտնվել մի աշխարհում, որտեղ ժամանակ չկա։ 
  • Հենց այնտեղ է Մարիամը։

Եթե ինքը ճիշտ է, ապա շուտով երկուսով հետ կգան, եթե ոչ, ապա ինքն էլ, Մարիամն էլ ընդմիշտ կմնան ժամանակի անվերջ լաբիրինթոսի մեջ։

Միքայելը մի պահ մտքերի մեջ ընկավ, հետո միացրեց հեռախոսի թայմերը, դրեց 120ր․-ի վրա (հենց այսքան ժամանակ կարելի էր անցկացնել ամեն մի աշխարհում) և արագ արտասանեց օրագրի տարօրինակ բառերը։ Հեռախոսի թայմերը պետք է օգներ  ժամանակին հետ գալ այն տեղից, որտեղ ժամանակ չկա։  

—-

Մարիամը աչքերը բացեց բջջայինի ձայնից։  Հաղորդագրություն էր՝ Միքայելից․

Նոր չինական վիրուս է տարածվել ինտերնետում, զգույշ կլինես, բջջայինի ժամանակի կարգավորումներն է շարքից հանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *