ՀՀ ջրվեժներ

1. Քասախի ջրվեժ

70 մետր բարձրությամբ Քասախի ջրվեժը, տեղակայված Արագածոտնի մարզի Հովհաննավան գյուղում՝ Քասախ գետի վրա, Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Քասախ գետի ակունքները սկսվում են Արագած լեռան բարձունքից և հոսում դեպի Արարատյան դաշտավայր: Քասախի բնության հրաշալիքը իսկապես հոյակապ տեսարան ունի. ջրվեժի շառաչի և փառահեղ Հովհաննավանքի զանգերի ղողանջի համադրությունը իսկապես տպավորիչ է:

Քասախի ջրվեժ
Անձամվ տեսել եմ այս ջրվեժը։ Իրականում այն հաստատ ավելի գեղեցիկ է։

2. Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքում՝ Շաքի գետի վրա: Ժայռի ողջ երկայնքով ձևավորվում են բազմաթիվ գետակներ, որոնց շնորհիվ Շաքիի ջրվեժը ջրի մեծ կասկադով թափվում է ներքև: Շաքիի ջրվեժը բարձրությամբ (18 մետր) մի փոքր զիջում է նախորդներին, սակայն նրա ուժն այնքան մեծ է, որ ջրվեժի մոտ կանգնած մարդկանց ձայնը գրեթե հնարավոր չէ լսել:

Շաքիի ջրվեժ

3․Զոնտիկներ

Մամռոտ Քար ջրվեժն ավելի հայտնի է Զոնտիկներ կամ Հովանոց անունով։ Սկիզբ առնելով կիրճի ներսից այն թափվում է մամռապատ քարի վրա և հովանոցաձև ջրվեժ ձևավորում։ Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին՝ բնական լողավազանի մոտ։

Մամռոտ ջրվեժը գտնվում է Զարաբաղի Հանրապետության տարածքում, բայց քանի որ անձամբ եղել եմ այս ջրժվեժում,որոշեցի նշել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *