Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը եւ աշխատանքային իրավունքները

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության եւ ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Մինչեւ տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Աշխատանքը կազմում է մեր կյանքի բավականին մեծ մասը,այդ պատճառով ինձ թվում է պետք է սկսել ճանաձել այն իրավունքները,որոնք ցավոք տվյալ պահին մեր հանրապետությունում և նաև ամբողջ աշխարհում ոտնահարվում են։

Տվյալ իրավունքի ընտրությունը բխում է Հետքի տվյալ տեսանյութից։

Ստորև մեջբերում եմ Տեսչական մարմնի արձանագրած իրավախախտումները՝ 

  1. առկա են աշխատանքային պայմանագրեր, որոնց բովանդակությունը չի համապատասխանում աշխատանքային պայմանագրի բովանդակությանն օրենքով ներկայացված պահանջներին, մասնավորապես՝ աշխատանքային պայմանագրերում չեն նշվում աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումների չափը,
  2. չի սահմանվում աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի և հանգստի ժամանակի բաշխումը (փոփոխությունները) օրվա, շաբաթվա կամ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) ու ընդմիջման սկիզբը և ավարտը,
  3. չի իրականացվում աշխատողների օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի ստույգ հաշվառում, որով հնարավոր կլինի պարզել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը,
  4. արձանագրվել են  աշխատավարձը մինչև հաջորդ ամսվա 15-ը չվճարելու դեպքեր,
  5. արձանագրվել են աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո հանգստանալու ու սնվելու համար աշխատողներին կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում չտրամադրելու, ինչպես նաև՝ այդ ընդմիջումը աշխատողների հայեցողությամբ օգտագործելու իրավունքի իրացումը չապահովելու դեպքեր,
  6. ամենամյա արձակուրդը չի տրամադրվում տվյալ աշխատանքային տարում, իսկ տեղափոխված ամենամյա արձակուրդը, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը,
  7. ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումը չի իրականացվում ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց երեք օր առաջ, իսկ նշված դեպքերում ամենամյա արձակուրդը չի երկարաձգվել այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը,
  8. աշխատանքային պայմանագրերի լուծման կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ սահմանված օրը աշխատողների հետ չի կատարվում վերջնահաշվարկ,
  9. արձանագրվել են դեպքեր, երբ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար աշխատողներին չի վճարվել աշխատավարձ ժամային (օրական) դրույքաչափի առնվազն կրկնակի չափով,
  10. աշխատավարձի վճարումը սահմանված ժամկետների խախտումով կատարելու դեպքում աշխատավարձի վճարման կետանցված օրերի համար աշխատողներին չի վճարվում տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով։

Հարցում

Հարցման գլխավոր նպատակներն են ուսումնասիրել տարբեր կազմակերպություններում և մասնագիտություններով մարդկանց աշխատանքային իրավունքի պահպանոումը ։

Նշեք այն խախտումները, որոնք հանդիպելեք ձեր աշխատանքային գործունեույթան ընթացքում։

Պաստառ

https://www.spyur.am/am/companies/labour-rights-protection-office/41367

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *