Ապրիլ ամսվա ամփոփում

  • Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները։

Արարատի մարզի հարավարևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավարևելյան մասը։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ է։ Ամենաբարձր կետը Սպիտակասար լեռնագագաթն է։

Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։

Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Արարատի մարզում տարածված են Հայաստանում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ;

Պայմանավորված Հայկական լեռնաշխարհի լեռնային մակերևույթով՝ այս ամբողջ տարածաշրջանում՝ այդ թվում Արարատի մարզում, կլիման ենթակա է վերընթաց գոտիականության։ Մասնավորապես այս մարզում առկա են Հայաստանում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը։

  • չոր խիստ ցամաքային
  • չոր ցամաքային
  • չափավոր ցամաքային
  • բարեխառն
  • ցուրտ լեռնային
  • ձյունամերձ

Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C- ի և -2 °C- ի միջև։

Ձմռանն անհողմ եղանակի պայմաններում տեղի է ունենում ջերմաստիճանային շրջադասություն. սառն ու ծանր օդը կուտակվում է Արարատյան դաշտում

Ամռանը՝ կեսօրից հետո, քամին Գեղամա լեռներից փչում է հովիտներ՝ մեղմացնելով ամառվա տապը։ Հունվարյան միջին ջերմաստիճանն է այդ շրջաններում համապատասխանաբար -6 °C և -12 °C, հուլիսյան ջերմաստիճանը՝ +26 °C և +8 °C, միջին տարեկան տեղումները՝ 200 մմ և 1000 մմ։ Ցածրադիր շրջաններում դիտված բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններն են -33 °C և +42 °C, ընդ որում վերջինս Հայկական լեռնաշխարհում դիտարկված բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է և այն գրանցվել է Արարատյան հարթավայրի հարավ-արևելքում։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ

  • Ի՞նչ ընդհանոր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:

Արարատի մարզը ՀՀ-ի զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Արարատի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14,7%-ը։ Բուսաբուծությունը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը Արմավիրի մարզում կազմում են տարածքի 12,2%։ Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը։
Բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններով, բերքատվությամբ և համախառն բերքով Արարատը երկրորդ տեղում է: Արարատը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման մակարդակով, արտադրելով ՀՀ խաղողի և պտղի համախառն բերքի 57%-ը։ Ձկնաբուծությունը նույնպես զարգացած է : Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները:

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, առավել զարգացած է գյուղատնտեսությունը։ Վայոց ձորին է բաժին ընկնում ողջ Հանրապետության արդյունաբերական արտադրանքի 1.2 %-ը, գյուղատնտեսական արտադրանքի 2.2 %-ը, շինարարության 3.0 %-ը, մանրածախ առևտրի 0.3 %-ը և ծառայությունների ոլորտի 0.6 %-ը։
Այստեղ ավելի շատ զարգացած է անասնապահությունը քան բուսաբուծությունը։
Վայոց ձորը ապահովում է Հայաստանի ինդուստրիոն արտադրանքի 0,8%-ը։ Արենի, Ագարակաձոր և Եղեգիս գյուղերում գործում են շինանյութերի արտադրության բազմաթիվ կետեր, իսկ Մալիշկա համայնքում՝ ոսկերչական գործարան։

  • Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:

Վայոց ձորի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից է բուսաբուծությունը։ Բուսաբուծության հիմնական ուղղություններն են պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և հացահատիկի արտադրությունը։ Մարզում մշակվող հիմնական մշակաբույսերն են հացահատիկը, ծխախոտը, կարտոֆիլը, խաղողը, հատապտուղները և այլն։ Վայոց ձորի մի շարք ենթատարածաշրջաններ համարվում են Հայաստանի խաղողագործության կենտրոններ, որոնք արտադրում են մեծ ճանաչում ունեցող գինիներ օրինակ՝ «Արենի» և «Վերնաշեն»։ Պտղումներից աճում է ծիրան, բալ, տանձ, դեղձ, խնձոր, սերկևիլ, սալոր, սեխ, ընկույզ, խաղող և մի շարք հատապտուղներ։
Արարատի մարզը ՀՀ-ի բուսաբուծության եւ հատկապես խաղողագործության գլխավոր կենտրոններից մեկն է։ Կարծում եմ այստեղ էլ ավելի շատկարելի է ուշադրություն դարձնել խաղողագործությանը, քանի որ նրանից ստացված գինիները օգտագործվում են ոչ միայն Հայաստանի շուկայում այլ նաեւ արտահնվում է արտասահման։

  • Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:

Արարատի մարզում առաջանում են այնպիսի խնդիրներ ինչպիսիք են երկրորդային աղակալումը եւ այլն։ Ոռոգման հետ կապված՝ առաջանում են բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի երկրորդային աղակալումը և արտեզյան ավազանի աղտոտման վտանգը:
Մարզի գրեթե բոլոր էկոհամակարգերը ենթարկվում են մարդածին ազդեցության, որի արդյունքում անհետացման եզրին են հայտնվել տասնյակ բուսական և կենդանական տեսակներ, որը և առավել նկատելի է անտառային և ջրային էկոհամակարգերի վրա։ Անտառներում արձանագրվել են վնասատուներով և հիվանդություններով վարակման զանգվածային դեպքեր և հրդեհներ, որոնք կապված են նաև կլիմայի փոփոխության հետ։ Նախորդ տարիներին մարզի անտառծածկույթը զգալի կորուստ է կրել նաև էներգետիկ ճգնաժամի և հրդեհի պատճառով։

  • Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *