Տարեվերջյան հաշվետվություն

Այս տարվա սեպտեմբերից ես դարձել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի մասը։

Տարին լի էր նոր ծանոթություներով, բացահայտումներով և գիտելիքներով։

Առաջին կիսամյակի հաշվետվություն

Անհատական նախագծեր

Ինձ համար շատ ավելի հեշտ  և հաճելի էր ստանալ նոր գիտելիք անհատական նախագծերի միջոցով, որոնք շատ  են կրթահամալիրում։ Քանի որ նախագծի թեման ես եմ ընտրում, ինձ ավելի պարտավորված եմ զգում լավ աշխատանք կատարելու։  Անհատական նախագծերը նաև շատ լավ միջոց են աշակերտների համար իրենց ապագա մասնագիտությունը ընտրության հարցում կողմնորոշովելու համար։

Առաջին անհատական նախագիծը կատարեցի հայոց լեզու առարկայից։ Սկզբում շատ անսովոր էր,  որ ինքս  կարող էի  թեմա ընտրել։  Հազար ու մի բան էր  անցնում  մտքովս,  դժվարանում էի  ընտրություն կարատել։ 

Ոճիր և պատիժ/Ընթերցողական

Փետրվարյան նախագիծ/Ստեղծագործական

Մոդան և էկոլոգիան/Հետազոտական

Եվրատեսիլ 2022/ Հետազոտական

Անհատական նախագծեր ունեինք նաև ռուսերենից։ Ռուսերենը ինձ հարազատ լեզու է եւ  ինձ համար հեշտ էր ռուսերենով  նախագիծ պատրաստելը։

Мет Гала 2022

Топ 10 Самое красивое метро в мире

Апрельский прօект

ЖЕНШИНЫ ИЗМЕНИВШИЕ МИР. Маддонна

Почему мода возвращается?

Անգլերենի  անհատական նախագիծը մի  գրաֆիկ դիզայների մասին էր, որը էլ հենց պատճառ է դարձել իմ մասնագիտության ընտրության։

Artemy Lebedev

Հայոց պատմությունից կատարեցինք «Հայ ականավոր թագուհիներ» նախագիծները։

Բարեգործ արքայուհի ․Կեռան թագուհի

Զաբել թագուհի

Հասարակագիտության ժամերին ուսումնասիրում էին մարդկանց իրավունքները։ Այս նախագծերը, ինձ թվում է, ամենակարևորն են, քանի որ ամեն մեկս պետք է ճանաչենք մեր իրավունքները և կարողանանք պաշտպանել դրանք։

Քաղաքական ապաստանի իրավունք

Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը եւ աշխատանքային իրավունքները

Մասնագիտական գործունեություն՝  համակարգչային գեղարվեստական նախագծում:

Շատ ուրախ եմ, որ ընտել եմ այս մասնագիտությունը։ Բայց  քոլեջում սովորելու ընթացքում, երբ  հետևում էի մյուս մասնագիտական խմբերի աշխատանքին,  հասկացա, որ դրանք էլ  կուզեի ուսումնասիրել։

Մեր ուսուցիչը՝  ընկեր Արևը, արագ մեզ ծանոթացրեց համակարգչային  ձևավորման  նրբություններին։ Նա շատ հետաքրքիր էր բացատրում, և նրա օգնությամբ առաջին հայացքից դժվար թվացող մասնագիտությունը դարձավ ավելի պարզ և հասկանալի։

Ահա համակարգչային ձևավորման մի քանի  աշխատանք, որոնք կատարել եմ այս տարվա ընթացքում։

Կոլաժ

Գրքի շապիկ

Բրենդ Բուք

Ֆիզկուլտուրա

Ֆիզկուլտուրայի դասերի համար տարվա սկզբում պատահմամբ ընտրեցի սուսերամարտը, սակայն ամեն ինչ փոխվեց առաջին դասից հետո։  Մարզիչը սովորացրեց սուսերամարտի մի քանի  պարզ շարժում, արդեն մի քանի ամիս հետո մենք կարողացանք  սուսերամարտել, եւ դա ինձ սկսեց շատ դուր գալ։ 

Սուսերամարտից բացի՝ երբեմն դուրս էինք գալիս հեծանիվ վարելու։ Չնայած, որ շատ եմ սիրում հեծանիվ վարել, առօրյայում ժամանակ չէի ունենում դրանով զբաղվելու։ Քոլեջը ինձ վերադարձրեց հեծանիվ վարելու հաճույքը,  ինչի համար ես շատ ուրախ եմ։

Նաև որոշեցի փորձել ինձ նոր մարզաձևում՝ մարմնամարզությունում։ Ամեն դասից հետո մկաներս ցավում էին, սակայն տրամադրությունս բարձրանում էր։

Տարբեր տեսակի մարզաձևերով զբաղվելը  օգնում է ավելի բազմազան դարձնել մեր նստակյաց առօրյան։ Քոլեջի մյուս ավանդույթը՝  համատեղ պարեր և երգեր սովորելը,  ինձ շատ է օգնում հոգեբանական առումով։ Չգիտեմ, թե ինչու, բայց  ընդհանուր պարապմունքներից հետո ես ինձ ավելի ուրախ եւ  էներգիայով լի եմ զգում։

Քոլեջում  երկու Մեդիաուրբաթ ունեցանք, և անգամ ապրիլյան Մեդիաուրբաթին մեզ միացան նաև ծնողները։

Ամեն ամիս մենք ունենում ենք ֆլեշմոբներ տարբեր առարկաններից։ Դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Քոլեջը դարձավ իմ կյանքի հենարանն ու  օգնականը և շատ բան փոխեց իմ մեջ։ Հաճելի և մտերմիկ միջավայրը կամաց-կամաց օգնեց ինձ ազատվել նաև ինձ խանգարող շատ բարդույթներից։

Նաև այստեղ սովորեցի անձնական կարծիք հայտնել։ Այո՛, կարող է՝ դա  հասարակ բան է, բայց ինձ համար մեծ առաջընթաց է։ Ես այլևս չեմ վախենում հակաճառել կամ հակասել  ինչ-որ մեկի կարծիքին։ Ունենալով սեփական կարծիք՝  ես նաև կառուցեցի իմ սեփական եսը։ Սովորեցի սիրել ինքս ինձ և չամաչել իմ  բնավորության գծերից։

Կյանքը քոլեջից դուրս շատ կանխատեսելի էր։ Քոլեջ մտնելով՝ զգացվում էր մթնոլորտի փոփոխությունը։ Ամեն օրն անցնում էր ուրիշ, տարբերվող սցենարով։ Քոլեջը կմնա իմ սրտում իր ավանդույթներով, որոնք շատ սիրեցի։

Առարկայական հաշվետվություն

Անգլերեն

Աշխարհագրություն

Գրականություն

Էկոլոգիա

Կենսաբանություն

Հայոց Լեզու

Հայոց պատմություն

Հասարակագիտություն

Ֆիզիկա

Մաթեմատիկա

Ռուսաց Լեզու

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *