Կենդանիների տեսողությունը

Միջինվիճակագրական մարդն ունակ է զանազանել գույների երկուսից ութ միլիոն երանգ,իսկ նրա տեսողության սրությունը գնահատվում է 20/20, ըստ հոլանդացի ակնաբույժ Սնելլենի սանդղակի, գրում է Buzzfeed–ը։Կատուներն ունակ են տարբերել միայն երկնագույնը, մոխրագույնն ու դեղինը։ Կատուների տեսողությունը մարդու տեսողությունից թույլ է։

Կատուների աչքի ցանցաթաղանթի վրա մարդկանց համեմատ 10 անգամ քիչ լուսազգայուն սրվակեր կան, ինչը նրանց տեսողությունը դարձնում է նվազ զգայուն գույնի հանդեպ։

Շներն ունակ են տարբերել երկնագույնի, դեղինի ու կանաչի երանգները, ունեն 20/75 սրության տեսողություն ու զգայուն են լույսի հանդեպ։

Շների համար աշխարհի գույները սահմանափակ են։Ճանճերը համայնապատկերային տեսողություն ունեն։ Նրանք կարողանում են 360 աստիճանի տակ տեսնել շրջակա աշխարհը։

Ընդ որում ճանճն աշխարհը տեսնում է դանդաղեցված ռեժիմով։ Պատճառը նրա փոքր չափերն ու նյութափոխանակության բարձր արագությունը։ Ճանճերը տարբերակում են երկնագույն ու կանաչ գույները։

Առնետի աչքերը գտնվում են գլխի տարբեր կողմերում։ Նման դիրքը թույլ է տալիս լայն տեսադաշտ ունենալ ու ցանկացած կողմից մոտեցող վտանգը միանգամից նկատել։ Առնետները շրջակա աշխարհը տեսնում են ոչ հստակ ու մոխրագույն երանգներով։

Օձերը թույլ տեսողություն ունեն ու տարբերակում են միայն երկու գույն։ Դրա փոխարեն նրանք ինֆրակարմիր սենսորներ ունեն, որոնց միջոցով ստեղծում են շրջակա աշխարհի ջերմային պատկերը։

Բուերը տեսնում են և գիշերը և ցերեկը։Աչքերը անշարժ են և քանի որ կարողանում են արագա բացվել փակվել,նրան մթության մեջ լավ են տեսնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *