Թեմա 1
- Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝
Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:
Այն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն ուսումնասիրման օբյեկտը՝բնական տարածքային համալիրը, իր բոլոր բաղադրիչներիվ։
Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:
Նրա խնդիրն է երկիր դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմալացնել և այն դաձնել առավելագույնս արդյունավետ
Ինչ է լանդշաֆտը
Այն մի այնպիսի բնական համալիր է որտեղ երկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման , ջրերը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փողկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից։
Թեմա 2
- Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը:
- Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն
- քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը
- Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդ
- Դաշտային հանույթի մեթոդ
- Փորձագիտական մեթոդ
- Լաբորատոր մեթոդ
- Համեմատական մեթոդ
- Քարտեզագրաակն մեթոդ
- Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ
- Նկարագրական մեթոդ
- Երկրաինֆորմացիոն մեթոդ
- Գծանկարչական մեթոդ
- Վերադրման մեթոդ
- Երկրաֆիզիկական մեթոդ
- Երկրաքիմիական մեթոդ
- Հնէալանդշաֆտագիտական մեթոդ
- Քանական մեթոդ
- Մաթեմատիկական մեթոդ
- Մոդելավորման մեթոդ
- Հաշվեկշռային մեթոդ
- Վիճակագրական մեթոդ
Թեմա 3
Կարդալ նյութի 12 էջում գտնվող դասախոսությունը:
Այնուհետև սխեմատիկ ձևով, տարբեր գույներով պատկերել բոլոր թաղանթները: Տեղադրել բլոգում։
Թեմա 5
Ջերմոցային էֆֆեկտ: Օզոնի թաղանթ:
Համացանցից գտնել վավերագրական ֆիլմ Ջերմոցային էֆֆեկտի վերաբերյալ՝ դիտել և ներկայացնել քոլեջում դասի ժամանակ:
Վերջին հարյուրամյակի ընացքում երկրագնդին մարդկությունը ավելի շատ վնաս է պատճառել քան ամբողջ պատմության ընթացում։ WMO-ի տվյալներով՝ 2019 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը 1,1 աստիճանով ավելի տաք է եղել, քան նախաարդյունաբերական շրջանում։ Աշխարհի բնակչության 30 տոկոսը տարվա մեջ ավելի քան 20 օր տառապում է ջերմային տաքացման պատճառով։
«Երկրագնդի չերմաստիճանը հաճախ փոփոխվում է, դրա վրա ազդում են մեր մոլորակի ուղեծրի փոփոխություններե. ուղեծիրը կա՛մ «ձգվում է», կա՛մ ավելի կլորացվում (ցիկլը մոտավորապես 93 հազար տարի է): Բացի այդ, յուրաքանչյուր 41 հազար տարին մեկ փոխվում է Երկրի առանցքի թեքության անկյունը դեպի ուղեծրի հարթությունը, իսկ 26 հազար տարին մեկ՝ պտտման կոնը։ Այս գործոնների համակցությունն ուղղակիորեն ազդում է արևային ջերմության քանակի վրա, որը գալիս է բարձր լայնություններում (Արկտիկա և Անտարկտիկա), հետևաբար՝ սառցադաշտերի ձևավորման վրա:
Սակայն այս ամենեց հետո կարելի է ասել, րո կլիմայի այսպիսի փոփոխությունները կարելի է բացատրել նման փոփոխությիւններով։ Բանն այն է, որ Երկրի վրա օդի ջերմաստիճանն այսքան արագ չի աճել առնվազն վերջին 800 հազար տարվա ընթացքում։ Սա պարզել է եվրոպացի մի խումբ գիտնականներ, ովքեր ուսումնասիրել են Անտարկտիդայի սառույցները (մանրամասները՝ այստեղ): Իսկ փորձագետների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ կլիմայի փոփոխության տեմպերը կարող են բացատրվել միայն մարդածին գործոնով, այսինքն. մարդկային գործունեությունը։
Միջուկային տեխնոլոգիան իդեալական է կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, քանի որ այն միակ առանց ածխածնի, մասշտաբային էներգիայի աղբյուրն է, որը հասանելի է օրական 24 ժամ: Ժամանակակից ռեակտորների հետ կապված խնդիրները, ինչպիսիք են վթարների վտանգը, կարող են լուծվել նորարարության միջոցով:
Միացյալ Նահանգները եզակի դիրք ունի նման ձեռքբերումների համար՝ շնորհիվ իր գիտնականների, ձեռնարկատերերի և համաշխարհային մակարդակի ներդրումային կապիտալի: Ցավոք, Ամերիկան այլևս միջուկային էներգիայի համաշխարհային առաջատարը չէ, ինչպես 50 տարի առաջ էր։ Այս դիրքը վերականգնելու համար ԱՄՆ-ը պետք է նոր ֆինանսավորում տրամադրի, թարմացնի կանոնները և ներդրողներին ցույց տա, որ դա լուրջ է:
Ժամանակակից միջուկային էներգիայի ոլորտում կան մի քանի խոստումնալից գաղափարներ, որոնք պետք է ուսումնասիրվեն, եթե հաղթահարենք այդ խոչընդոտները: TerraPower ընկերությունը, որը ես հիմնադրել եմ 10 տարի առաջ, օգտագործում է մի մոտեցում, որը կոչվում է շրջող ալիքային ռեակտոր, որն անվտանգ է և շատ քիչ թափոններ է արտադրում: Մենք հույս ունեինք պիլոտային նախագիծ կառուցել Չինաստանում, սակայն ԱՄՆ-ում վերջին քաղաքական փոփոխությունները դա անհավանական դարձրեցին: Մենք կարող ենք այն կառուցել Միացյալ Նահանգներում, եթե փոփոխություններ լինեն ֆինանսավորման և կանոնակարգերի մեջ, որոնք ես նշեցի ավելի վաղ:». – Բիլ Գեյթս
Թեմա 6
Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:
Կարողանալ բացատրել որն է վերոհիշյալ:
Երկրագունդը միակն է տիեզերքում որտեղ կան բնություն, կյանք և իհարկե բանական էակ՝ մարդը։ Տարիների ընթացքում մարդն ու բնությունը եղել են հավասարակշռված, բայց դարերի ընթացքում և հատկապես 20րդ դարից հետո երբ բնակչության թիվը երկրագնդի վրա կտրուկ աճեց, առաջացան մի շարք խնդիրներ որոնք վտանգում են մեր մոլորակի կյանքը։ Բնակչության բուռն աճը և բնության վրա նրա ինտենսիվ ներգործությունը խախտում են բնության հավասարակշիռ վիճակը, այս երևույթը հայտնի է Էլ Շատելյեի անվանմամբ։
Ամողջ երկրագնդով կա ջերմոցայիին էֆֆեկտի խնդիրը և գիտնականները հիմա փորձում են գտնել այլընտրանքային վառելիքի աղբյուր, քանի որ վառելանյութից անջատաված վտանգավոր գազերը վնասում են օզոնային շերտը։ ԵՎ հիմա մարդկանց երկու խումբ է ձևավորվել՝
- Պահպանել բնությունն ու նրա կենսաբազմազանությունը։
- Վերափոխել բնությունը մարդուն հարմար տարբերակով։
Թեմա 8
Լանդշաֆտների սոցիալ տնտեսական ֆունկցիան
Բլոգում թվարկել որոնք են ֆունկցիաները, բերել օրինակներ:
Գյուղատնտեսական- Օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։
Անտառտնտեսական- Անտառապատում են տվյալ տարածքը։
Լեռնաարդյունաբերական- Բանվորների համար կառուցվում են բնակատեղիներ և շուտով տվյալ տեղամասում առաջանում է բնակավայր։
Ռեկրեացիոն- Հանգստյան գոտի։
Տրանսպորտային- Տրանսպորտային տարածք։
Ռազմաստրատեգիական- Ռազմական գործողությունների համար նախատեսված տարածք։
Ուսումնական- Ուսումնական հաստատությունների համար նախատեսված տարածք։
Արդյունաբերական- Արդյունաբերական տարածք։
Մարդածին- Որինակ ճահիճները չորացնելով ստեղծվում են նոր քաղաքներ և այլն։
Թեմա 9
Բնության պահպանությունը
Կենսոլորտ
Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:
Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:
Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանքներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտներում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանիներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդանի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:
Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրականացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:
Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութերից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, որոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կենդանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բաղադրիչներ:
Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրականանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
- Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար: - Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: - Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թագավորությունում է դասվում մարդը:
Բույսեր, կենդանիներշ բակտերիաներ, սնկեր։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ - Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
Թթվածինը հարկավոր է կենդանի օրգանիզմներին շնչելու ապրելու համար։ Ջուրը անփոխարիներլի դեր ունի կենդանի օրգանիզմների կյանքում։ - Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
Կենսոլորտում ամենակարևոր գործառությներից մեկը նյութերի շրռապտույտն է։