Առաջադրանքներ

Կետադիրի տրված հատվածը։

Մայրուղուց դեպի աջ թեքվելով՝ կարող ես վեցից յոթ կիլոմետր գնալ, ու քո առաջ անակընկալ կերպով կբացվի բնության այդ հրաշալիքը՝ Պարզ լիճը։

Ահա կրկին անցնում եմ անտառի միջով։ Նոր անծանոթ տեղեր են, բայց թվում է՝ իմ ճանապարհները միշտ այս տեղերով են անցել։ Շաբաթներ առաջ գարնան շունչն առանք. մի օր տաք քամի փչեց, ձյունը սկսեց հալվել, սակայն սառնամանիքը հակահարձակմնան դիմեց։ Քչքչան, պաղպաջուն առվակները մեկեն սառցե պսպղուն ժապավեններ դարձան, ջրի կաթիլները ցած ընկնելիս, ակընթարթորեն սառչելով, ճյուղերից կախված մնացին։ Ձմեռը հետ թողած դիրքերը գրավեց և իր ժամանակավոր հաղթանակն էր տոնում՝ բուք ու բորան, մրրիկ փռելով տափաստանների և անտառների վրա։
Մի քանի օր անց գարունը նոր արշավի էր պատրաստվում։ ԵՎ եկավ միանգամից՝ ինքնավստահ ու հաղթական` սառած հողին թարմ բույրեր և հրապույրներ բերելով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *