Հաշվետվություն

Այս կիսամյակում ես ձեռք բերեցի մասնագիտական շատ նոր գիտելիքներ և սկսեցի վերաբերվել իմ ընտրած մասնագիտությանը ավելի լուրջ։
Անկեղծ լինելով ուզում եմ ասեմ,որ կիսամյակի ընթացքում զգում էի մոտիվացիայի պակաս ինչ որ բան անելու,բայց քանի որ մեր պրոեկտները շատ հետաքրքիր էին ինքնստինքյան կարողանում էի ինչ ոչ բաներ անել։
Շրջանը սկսեցինք իմ համար շատ կարևոր նախագծով։
Ինքնաճանաչման նախագծի ժամանակ ]և վերանայեցի շատ բաներ իմ կյանքում։ Միշտ փորձել եմ փորփրել իմ մեջ,հասկանալ ինչ եմ սիրում և ինչը չեմ սիրում,բայց երբեք չէի վերածել իմ մտքերը իլյուստրացիայի։ Մի կողմից շատ հեշտ ,բայց մյուս կողմից շատ դժվար նախագծի ժամանակ ես ոչ միայն կարողացա հասկանալ թե ինչ ասպեկտի մասնագիտություններ են ինձ հետաքրքրում,այլ նաև սովորեցի լավ կոլաժներ պատրաստել։


Այնուհետև մենք սկսեցինք Վան Հոգի նախագիծը։Լինելով այն մարդը,ով գիտեր միայն որ Վան Գոգ այն գիժ,ականջը կտրած նկարիչն է,այս հետազոտական նախագծի ժամանակ շատ հետաքրքիր փաստեր եմ իմացել նրա կյանքի և արվեստի մասին։Այս նախագծի շնորհիվ նաև ես կարողա բարելավվել իմ Ֆոտոշոփի գիտելիքները և ծանոթացա մի շարք նոր գործիքների։


Նաև պատրաստեցինք “իկոնկաներ“: Իմ ամենասիրած նախագծերից է,քանի որ օգտագործում էի միայն “shape tool”ը:Իմ համար մինչև հիմա զարմանալի է թե որքան օրիգինալ և հետաքրքիր բաներ կարելի է ստանալ ուղակի երկրաչափական պատկերներ օգտագործելով։


Նաև կատարել ենք Լոգոների պատմության նախագիծ։ Շատ հետաքրքիր էր կարդալ և ուսումնասիրել տարբեր բրենդերի պատմությունը և հասկանալ որ իրենց լոգոն միշտ չի այդպիսի “իդեալականը” եղել և թե որքան տարիներ են պետք եղել որեշ ընկերություններին իրենց համար համապատասխան լոգոն գտնելու համար։Նաև մենք ինքներս ստեղծեցինք մեր լոգոները։

Երեվի այս կիսամյակի գլխավոր նախագիծը,դա մեր նախընտրած թեմայով հետազոտական աշխատանք էր։ Ես ընտրել էի արհեստական բանականություն թեման,քանի որ շատ հուզված և հետաքրքրված եմ նրա զարգացման և բարելավման հարցով։
Ես մեծ ոգևորությամբ սպասում եմ երրորդ կուրսին և ինձ սպասվող նոր հետաքրքիր նախագծերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *