1.Շարունակեցե՛ք ձայնեղ բաղաձայնները բ, գ, դ, զ, ձ, ջ, ժ, ղ, վ
2.Շարունակեցե՛ք շնչեղ խուլ բաղաձայնները փ, թ, ք, ց, չ:
3.Վերականգնեցե’ք տրված բառերի արմատները.
քաղքենի, օրրան, շրջանակ, քննություն, լլկել, բժիշկ, բուծարան:
քաղքենի-քաղաք
օրրան-օրոր
շրջանակ-շուրջ
քննություն-քնին
լլկել-լլուկ
բժիշկ-բույժ
բուծարան-բույծ
4.Կազմեցե’ք 1-ական բարդ բառ` տրված արմատները գործածելով և’ առաջին, և’վերջին բաղադրիչ.
գույն-գունազարդ, գույնզգույն։
տուն-գինետուն,սեղանատուն, տնամերձ,տնական։
5.Լրացրե’ք բաց թողնված տառերը.
նախճիր, սաղավարդ, փրփրադեզ, գիշերօթիկ, վայէջք, խռչակ, դողէրոցք, խորդուբորդ, խառնիջաղանճ:
6.Կրկնակ բաղաձայններով երկուական բառ կազմեցե’ք.
նն-Աննա,ննջարան ,զննել,իննսուն
ռռ-դռռոց ,չռռալ,մռռակ
7.Գտե’ք ճիշտ ձևերը.
մանրամասն
անձեռոցիկ
բարձունք
8.Տրված բառերը գործածեցե’ք փոխաբերական իմաստով բառակապակցության մեջ.
մեծ-մեծ փառասիրություն, մեծ համբերություն։
ծանր- ծանր շնչառություն, ծանր բնավորություն, ծանր ու թեթև անել,
9.Առանձնացրե’ք հոմանիշային 6 զույգ.
խլեզ, շանթ, շեղջ, ականջօղ, ցուպ, մողես, գինդ, կայծակ, ձեռնափայտ,արահետ, կույտ, կածան
Խլեզ-մողես
Շանթ-կայծակ
Շեղջ-կույտ
Ցուպ-ձեռնափայտ
Գինդ-ականջօղ
Արահետ-կածան
10.Տրված բառերին գրեցե’ք 2-ական հոմանիշ.
ձի-նժույք, զամբիկ
մագիլ-ճանկ, ճիրան
խոհեմ-խելացի, իմաստուն
11․Գրեցե’ք տրված բառերի նույնարմատ հականիշները
հնաբնակ- նորաբնակ
մանրածախ-մեծածախ
ստորակարգ-առաջնակարգ
չարագործ-բարեգործ
տգետ- գիտակ
12.Բացատրեցե’ք հետևյալ բառերի իմաստները.
ասպար-վահան,պաշտպանական զենք
մտրուկ-ձիու արու քուռակ
պատմուճան-երկար ու լայն թիկնոցանման վերնազգեստ
քողտիկ-փոքրիկ տուն, տնակ
գավիթ-ցանկապատած կամ պարսպապատած տեղ շենքի (տան, տաճարի և այլն) առջև
13.Գրեցե’ք 3 դարձվածք ականջ բառով.
Ականջը կախել,Ականջը տանել,Ականջը բամբակ կոխել, ականջին օղ անել
14.Տրված բառերի իմաստն արտահայտե’ք դարձվածքներով.
համառել- կողի ընկնել ,մի բանի վրա կանգնել
գունատվել-պատի գույն ստանալ
հեռու-Յոթ սարից այն կողմ
խորամանկ-Ծեր աղվես
ծուլանալ-ձեռքերը ծալել
15.Կազմեցե’ք 3-ական բառ հետևյալ նախածանցով և վերջածանցով.
ենթ- ենթարկել,ենթակազմ, ենթասպա, ենթագլուխ,
-վածք-դաջվածք, բանվածք, հյուսվածք
16.Կազմեցե’ք 3 — ական ածանցավոր բառ տրված կաղապարներով.
նախա — ական
Նախագահական
Նախապատրաստական
Նախադպրոցական
անդր– յան
Անդրկովկասյան
Անդրշիրիմյան
Անդրանտլանտյան
17.Կազմեցե’ք 3-ական շաղկապավոր և անհոդակապ բարդություններ.
շաբաթօրյակ,ծաղկաման, հացթուխ
օրուգիշեր, առևտուր, առուծախ, ծիլուծաղիկ
18.Կազմեցե”ք նախադասություններ անարգել և համար համանուններով:
Պատմական հուշարձաները անարգվեցին երիդասարդների կողմից փորագրված նկարներով։
Կատուն անարգել մտավ տուն։
Ամաչկոտ տղան վախվորած խնդրեց աղջկա բջջայինի համարը։
Ես ամեն ինչ կանեմ լավ գնահատական ստանու համար։
19.Սյունակներից ընտրեցե՛ք մեկական արմատ և կազմեցե՛ք հինգ բարդ բառ.
լույս երես
փիղ վարս
ծաղիկ քարշ
փորձ ոսկոր
ոսկի աման
Լուսերես, փղոսկր, ծաղկաման, ոսկեվարս, փորձաքարշ
20.Գրեցեք միասին, առանձին և գծիկով գրվող հինգական բառ:
Աման-չաման,համով-հոտով, տնից-դռնից,Տեր-Գրիգորյան, Նար-Դոս,փոքր-ինչ,կաս-կարմիր։
Ուս ոսի,Մեծ Բրիտանիա,տնից տուն,հինգ հարյար,քանի որ,բաց կարմիր
Սարեսար, գիտահետազոտազոտական, իննսուն, հարավարևելյան,տնետուն։