Բարձունքի հաղթահարում։Կոշի բերդ

Առավոտյան 9:10 էր։Ես շնչակտուր մտա քոլեջի շենքը համոզված,թե իմ խումբը արդեն մեկնել է։Եվ այնքան ուրախ էի երբ տեսա մեր խմբի երեխաներից մեկին։Դեմքիս անհանգստությունը միանգամից փոխվեց ժպիտի։

Սկսվեց ճանապարհորդությունը։Հասանք Կոշ գյուղ։Եվ հենց այնտեղ սկսվեց իրական ճամփորդությունը։Ամեն խաչմերուկում կանգնում էին և տատիկներից հարցնում, թե ինչպես ճիշտ տեղ հասնել։Մի քանի րոպեից արդեն այնտեղ էինք։Մտանք երկու եկեղեցի՝ Սուրբ Ստեփանոս և Սուրբ Գևորգ,երկուսն էլ յուրովի էին կառուցված։Այնուհետև մենք բարձրացանք փոքիկ բլրակով և հասանք Կոշի բերդ։Բերդի արդեն կիսաքանդ պատերին կանգնաց մի շքեղ տեսադաշտ էր բացվում՝Կոշի գյուղը իր գեղեցիկ կանաչ ծառերով,կարծես ինչ որ նկարիչ վերցրել էր և իր ամբողջ նկարի վրա կանաչ գույնի ներկն էր լցրել։։Բլրակը չնայած որ փոքրիկ էր,սակայն լավ զառիվեր էր և մի փոքր հոգնածություն կար, և բերդի պատերին նստած մեղմ քամի էր փչում ։

Հետո մենք գնացինք դամբարան որը կառուցվել էր 3-4 դարերում։Մեր այցի ժամանակ այնտեղ հնագիտական պեղումներ էին։Մայրենիի ուսուցչուհին՝ ընկեր Թամարը շատ հետաքրիր պատամական իրադարձությունն էր պատմում այտ դամբարանի հետ կապված։Եվ երբ որ ֆիզիկապես կանգնած ես այդ վայրում որտեղ այդպիսի դեպքեր են եղել ակամա հիշում ես այդ բոլոր պատմությունները ու չես էլ հասկանում թե ինչպես նոր դասը սովորեցիր։Ճ։Մեր վերջին կանգառը իջևանատուն էր՝ որտեղ մարդիկ գալիս էին իրենց կենդանիների հետ։Դա Հայաստանի պահպանված երեք իջևանատներից մեկն էր։

Մի փաքր հոգնած,բայց արդեն ոգևորված նոր ուսումնական տարվան վերադարձա տուն։Ահա և իմ առաջին ճամփորդությունը <Սեբաստացու քոլեջում>։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *