Դեկտեմբերի 6-12

Էուկարիոտ ՝բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը, (անգլերեն հղումը՝ այստեղ )օրգանոիդները(միտոքոնդրիում քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, Գոլջիի կոմպլեքս, ռիբոսոմներ, լիզոսոմներ), դրանց կառուցվածքը և ֆունկցիան։

Բույսերը, կենդանիները, մարդը:Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից: 

tmp873681822553210882.jpg

. Բջջի կառուցվածք  Բջջաթաղանթ՝

  • սահմանազատում է բջջին շրջակայից,
  • տալիս նրան որոշակի ձև,
  • պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
  • ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ցիտոպլազմա՝

  • մածուցիկ անգույն զանգված է,
  • լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
  • իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
  • նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:

Կորիզ՝

  • պարունակում է բջջի ժառանգական նյութը,
  • նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

  Օրգանոիդներ՝

  • ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:

which-protein-is-best_grande.jpg

Նկար 4. Կենդանական և բուսական բջիջներ Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:  Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:  Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին: ՈւշադրությունԿանաչ պլաստիդներում ընթացող գործընթացների արդյունքում բուսական բջիջը օդը հարստացնում է թթվածնով:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ: Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N): Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *