Հայաստանի տարածքում բուծվող և օգտագործվող խոտաբույսերը։

Նախագիծ։ՀՀ բուժիչ խոտաբույսեր և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր։

Նպատակը։ Ճանաչել մեր հայրեինքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը,ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները,ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ։

Ժամկետը։ 01.02-28.02.2022

Ընթացքը։

1․Համացանցից գտնել թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում, առնվազն 10 խոտաբույս։

2․ Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին,այդ խոտաբույսի բուժիր հատկությունների մասին։

3․Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել թե ինչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար ձեր բնակության շրջանում։ Գյումի, Ճարտառ։

4․Տեղադրել բաղադրատոմսը բլոգում։de

Արդյունքերը։

Տատրակ

Տատրակ

Տատրակ ՝Խոճիկ, հազի խոտ, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ունի մեկ տեսակ՝ տատրակ սովորական։ Աճում են Եվրասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում տարածված է Սևանի, Իջևանի, Վայքի, Աշտարակի, Ստեփանավանի և այլ շրջաններում։Դեղաբույսը օգտագործում են նաև ստամոքսաաղիքային տրակտի կատառի, նեֆրիտների, ցիստիտների, թոքաբորբերի, բրոնխիտների, հատկապես ձգձգվող հազի ժամանակ, արտաքին ձևով՝ գլխի քորի և թեփոտության, իսկ թարմ տերևահյութը հարբուխի ժամանակ տամպոնների ձևով դնում են քթանցքերի մեջ։ Թարմ տերևները՝ տրորելով, դնում են բորբոքական ուռուցքներին և գլխին՝ գլխացավերի ժամանակ։

Եղերդակ

Cichorium pumilum.jpg

Եղերդակ, ճարճատուկ, հնդիպե, ճառճռտուկ, կայծխոտ ։Եղերդակը հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, լավ է տանում երաշտն ու ցուրտը։ Վայրի վիճակում աճում է ճամփեզրերին, աղբուտներում, առուների և արտերի մերձակայքում, տնամերձ հողամասերում և այլուր։Տարածված է Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր մարգագետիններում, ճանապարհների և դաշտերի եզրերին, բնակավայրերի շրջակայքում։

Տերևներում հայտնաբերված են ինուլին, C, B խմբի վիտամիններ, կարոտին, եղերդակաթթու, ծաղիկներում՝ գլիկոզիդ ցիկորիին, կաթնահյութի մեջ՝ դառը նյութեր (լակտուցին, լակտուկոպիկրին), կաուչուկ (2-3%), սերմերում՝ ինուլին, պրոտոկատեխինային ալդեհիդ և այլն։

Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում՝ արմատը։Եղերդակի վերգետնյա մասը մթերում են ամռանը՝ ծաղկման ընթացքում, չորացնում արևի տակ, մանր կտրատում և պահում տուփերի մեջ, իսկ արմատը հանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մաքրում հողից, կտրատում և իսկույն չորացնում չորանոցում կամ վառարանում։ Պատրաստի հումքը պահում են չոր տեղում՝ թղթով պաստառված ամանների մեջ։

Հորթալեզու

Հորթալեզու դեղատու

Ցողունի ուղիղ է, վերին մասում՝ ճյուղավորվող՝ պատված կոշտ ու խիտ մազմզուկներով, բարձրությունը 30-100 սմ։ Տերևները երևներն ամբողջական են, ձվաձև են կամ երկարավուն-նշտարաձև, ծաղկաբույլը՝ հուրանանման, ծաղիկը՝ երկնագույն-կապույտ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը քառընկուզիկ է։

Հայաստանում 1՝ իտալական հորթալեզու։ Աճում է Կոտայք, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, Երևանի մերձակայքում։

Դեղաբույս է։ Պարունակում է սապոնիններ, կարոտին։ Մոլախոտ է։ Նյութի աղբյուրը` Econews.am

Ոսկեհազարուկ

Centaurium erythraea

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ոսկեհազարուկի մի քանի տեսակները (մոտ 6) հանդիպում են Երևանի շրջակայրում, Էջմիածինում, Արմավիրում, Աբովյանում, Արտաշատում, Մեղրիում, Իջևանում, Կապանում, Վայքում, Գորիսում, Գավառում, Սևանի շրջաններում։

Դեղաբույս է, պարունակում է գլիկոզիդներ և ալկալոիդներ, պատրաստուկներն (թուրմ, եփուկ) օգտագործում են որպես ախորժաբեր, մարսողությունը կանոնավորող միջոց։

10 գ չոր հումքը եփել մեկ բաժակ ջրում 15 րոպե տևողությամբ։ Խմել 1/2 ճաշի գդալ, օրական 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Մեկ ճաշի գդալ մանրացրած չոր հումքը թրմել մեկ բաժակ եռացրած ջրում 30 րոպե։

Հոն

Cornus mas3.jpg

Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի)։ Մեղրատու է։ Փայտանյութն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղանյութեր[1]։ Հնագույն բժշկության մեջ որպես հակաթունային և վերքեր բուժող միջոց օգտագործում էին հոնի և դրա թփի վերգետնյա կեղևը։ Վերքի վրա դնում են բոված կեղևը և հոնի կտրատած պտուղները։ Հոնի տերևների թարմ հյութը օգտագործվում է որպես աչքի բուժիչ կաթիլներ։ Հոնի պտուղներից պատրաստված թանձր եփուկը քսում են երկու շերտ ծալած թանզիֆի վրա և գլխացավի ժամանակ դնում ճակատին, արմատներից պատրաստած եփուկը խմում ռևմատիզմի, իսկ հատապտղի կորիզներից պատրաստած եփուկը՝ փորլուծության ժամանակ։

Պտուղներն օգտագործում են իբրև տուբերկուլյոզով հիվանդների օրգանիզմը կազդուրող և դիմադրողականությունը բարձրացնող, մեջքի ցավերը հանգստացնող, հաճախակի միզաարձակաությունը կանխող և ականջների աղմուկը դադարեցնող միջոց։ Հոնի ճյուղերի կեղևը և արմատներն օգտագործվում են իբրև խինինին փոխարինող հակադողէրոցքային միջոց։ Հոնի հյութը, մուրաբան և կոմպոտները խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության, լյարդի հիվանդության, հոդատապի, շաքարախտի ժամանակ՝ իբրև միզամուղ և լեղամուղ միջոց։

Հոնի տերևների եփուկը և պտուղների թուրմը օգտագործում են իբրև ջերմությունն իջեցնող և միզամուղ միջոց, իսկ կեղևից պատրաստած եփուկը՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող և գրգռիչ միջոց։

Կատվախոտ

Valeriana officinalis.jpg

Հայտնի է ավելի քան 217 տեսակ ․Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մինչև ալպյան մարգագետիններ (ստորին լեռն, գոտուց), ամենաբազմազան տիպի հողերում և ջերմային պայմաններում, սակայն գերադասում է խոնավ հողերը։

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ (որից ստանում են հանրահայտ վալերիանայի կաթիլները), ալկալոիդներ, գլիկոզիդներ, թթուներ, շաքար և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են անքնության, նյարդ, գրգռվածության, սրտի նևրոզի, հեղձուկի, ստամոքսաղիքային համակարգի կծկանքի ժամանակ։ Օգտագործվում է նաև որպես համեմունք, ավելացնում են աղցաններին, թուրմերին, լիկյորներին և այլն։ Խոտաբույսերից պատրաստվող որոշ թեյերի բաղադրամասերից է։ Մեղրատու է։

Նշենի

Prunus dulcis

Նշենին փոքր ծառ է՝ 4-8 մ բարձրությամբ և 10-40 սմ բնի տրամագծով։ Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետևանքով չորադիմացկուն է։ Դիմանում է մինչև -25 C ցրտահարություններին։ Ծաղկում է վաղ գարնանը՝ նախքան տերևների բացվելը։ Ծաղիկը արտադրում է նեկտար, մեղուն վերցնում է այն և ծաղկափոշին, որը հատկապես կարևոր է որպես վաղ գարնանային կեր մեղվաընտանիքների համար։ Պտղաբերում է 4-5-րդ տարվանից մինչև 35-55 տարեկանը, կյանքի տևողությունը 130-150 տարի է։

Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս։ Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների, իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում։ Իբն Սինան նկարագրել է, թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի, ասթմայի, պլևրիտի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում և այդ օրգաններից քարերի հեռացման համար։ Նա «Բժշկական գիտության կանոնները» գրքում բերում է դեղատոմսեր, ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը և տեսողությունը լավացնող, արտաքին վերքերը բուժող, փափկեցնող միջոց։ Ըստ Ագանթագեղոսի՝ նուշը անվանվել է «վայրի կաղին»։

Մորենի

Մոռ

Բույսի լատինական անվանումը ծագել է հասուն պտուղների գույնից, որ նշանակում է կարմիր։

Պարունակում է շաքարներ (գլիկոզ, սախարոզ, ֆրուկտոզ և այլն ), օրգանական թթուներ (կիտրոնա-, խնձորա-, կապրոնա-, սալիցիլաթթու և այլն), ներկանյութ (պեկտին), վիտամին C, աղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։

Մոռի պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից՝ C, B խումբ, շաքարներից՝ սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ։ 100 գրամ պտուղը յուրացվելով օրգանիզմում տալիս է 41 կկալ էներգիա։

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիսհուլիսամիսներին։ Դեռևս հին հույները մոռը օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ մոռուց եփված ռուփն ու թուրմը լայնորեն օգտագործվում է հարբուխի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակով։ Ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքում թրջոցների ձևով[2]։

Առաջադրանք 3

Ես արմատներով Գյումրիից և Ղարաբաղյան գյուղ՝Ճարտարից։ Մի քանի դեղաբույս,որ իմացել եմ Ճարտարում ապրած տատիկից և մորաքրոջից։

Փառավփոռտ
Թալ
Կըռմըմդզյուկ
Խընջռոզ
Ջրկոտեմ
Խաշ խաշ
Բանջար
Կատյուկ
Նապաստակի ականջները
Վըկռտն(տյորին)
Մամուխ
Զըկըռն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *