Հովհաննես Թումանյան։ Կենսագրություն ,թևավոր խոսքեր ,«Ես սիրել եմ վարդը տըժգույն…»«Իմ երգը»

  • Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար: Գրողի մահից հետո, սակայն, դեղատուփում դեղեր չէին պահվում: Դրանում մինչեւ անցյալ դարի 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահացավ Մոսկվայում՝ հիվանդանոցում: Նրա հետ էին 10 երեխաներից երեքը: Թումանյանի մահից հետո նրա որդին դիահերձարանից վերցնում է հոր սիրտը: Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի՝ հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրեցի»: Թիֆլիսում գրողին հուղարկավորում են, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:

    Այն սենյակում, որտեղ դեղատուփն էր, Թումանյանի մահից հետո մի գիշեր է անցկացնում գրող Ավետիք Իսահակյանը: Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, եւ ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ: Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում հոգնած, Թումանյանի տղան ներս է մտնում եւ ասում, որ դեղատուփում Թումանյանի սիրտն է պահվում: Իսահակյանը հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից եւ խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:

    Թումանյանի սիրտը հասնում է Երեւանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է 1994 թվականին՝ Դսեղի հայրական տան բակում:
Tumanyan (2).jpg

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1896 թվ Դսեղ գյուղում՝ Տեր-Թադևոս քահանայի ընտանիքում։ Մինչ օրս պահպանվել է նախնիների տունը, որտեղ ավելի քան երեք հարյուր ցուցանմուշներ այցելուներին պատմում են գրողի կյանքի և ստեղծագործության մասին:

Կա նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (XII-XIII դդ.) եկեղեցին, որտեղ ծառայել է ապագա գրողի հայրը։ Հովհաննես Թումանյանը նախնական կրթությունն ստացել է տնից վաթսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջալալողլի դպրոցում, ապա ուսումը շարունակել Թիֆլիսի հայտնի Ներսիսյան դպրոցում։ Ընտանիքը լավ չէր ապրում, ուստի 1887 թվականին երիտասարդը ստիպված եղավ թողնել ուսումը։ Նա ամուսնացավ Օլգա Մաճկալնայի հետ։ Երջանիկ ամուսնության մեջ ծնվել է տասը երեխա՝ չորս որդի և վեց դուստր։
Այն ստացավ «Վերնատուն» անվանումը և վերածվեց Թումանյանի գրական ակումբի՝ մտավոր վերնախավի հավաքման վայրի։
«Վերնատուն» դպրոցից դուրս են եկել շատ անվանի գրողներ՝ Լեո, Մուրացան, Շիրվանզադե։

1916 թվականի հունվարին Թիֆլիսի գրական կյանքում տեղի ունեցավ մեծ իրադարձություն՝ Վալերի Բրյուսովը Մոսկվայից ժամանեց հայ պոեզիայի և գրականության մասին դասախոսություններով։
Թումանյանի ընկերն է դարձել նաև ռուս մեկ այլ բանաստեղծ Կոնստանտին Բալմոնտը։
Թումանյանը բանաստեղծ և պատմող էր։

Թևավոր խոսքերը

Ձախորդ Փանոս– Այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախողվում է ամեն գործ եւ մեծ մասամբ՝ իրենց խելքից։ Ձախորդ Փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է։ Հեքիաթեը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914թվ։
Նեսոյի քարաբաղնիս– Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է։ Թումանյանը պատմում է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդ բուժելու մասին։ Այժմ «Նեսոյի քարաբաղնիս» ասելով հասկանում ենք ոչ ճիշտ ու հակաբժշկական միջոցներով բուժում։
Ո՛չ ամոթ ունի ուժեղը, ոչ՛ վախ– Այս արտահայտութունը Թումանյանի հայտնի հառաչանք պոեմից է, գրվել է 1890թվ։ Այսօր այս արտահայտությունն օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս։
Մի կաթիլ մեղր– Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է, որի սյուժեն Թումանյանը վերցրել է Վարդան այգեկցու առակից։ Չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելը ծացրելու համար։
Բալը թանկ է – այս արտահայտությունը օգտագործվում է կատակի ձեւով, երբ ցանկանում են ընդգծել միամտությունը։ Հաճախ ասվում է հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորախմանկել բայց անհաջող, եւ ընկնում են ծիծացելի դրության մեջ։ Այս թեւավոր խոսճքն առաջացել է Թումանյանի «Գիքորը» պատմվածքից։
Քաջ Նազար– Հայ ժողովրդական հեքիաթի հերոսն է, որը մշակել է Թումանյանը։ Նազարը հայտնի է իր վախկոտությամբ, բայց հանգամանքների բերումով դառնում է թագավոր։ Քաջ Նազար են անվանում այն մարդկանց, որոնք վախկոտ են, պարծենկոտ, բայց հասնում են բարձ պաշտոնների ոչ թե իրենց ընդունակությունների շնորհիվ, այլ պատահականորեն։ Նման դեպքում ասում են. «Քաջ Նազարի բախտ ունի»։
Մի գդակ է, հո մի քուրք չի- Այս թեւավոր խոսքը վերցված է Թումանյանի հանրահայտ«Շունն ու կատուն» լեգենդից։ Ուստա Փիսոյի խոսքերն են ուղղված Քեռի Քուչիին։
– Աչքիս վրա Քեռի Քուչի,
Մի գտակ է ,հո մի քուրք չի
Օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը մեծ ջանքեր չի պահանջում։ հաճխ հեգնանքով ծացրվում է պարծենկոտությունը։

«Ես սիրել եմ վարդը տըժգույն…»

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղությունն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,

Օ՜, դըժվար է համբերել,
Չասել` ինչով բախտավոր եմ,
Չասել` ինչպե՜ս եմ սիրել։1892

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր, 

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ 

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։ 

Անհուն հանքը իմ գանձերի, 

Սիրտս է առատ, լեն ու ազատ. 

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի— 

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։ 

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես 

Գողից, չարից, չար փորձանքից, 

Աշխարհքով մին՝ ահա էսպես 

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։ 

Ես հարուստ եմ, ես բախտավոր 

Իմ ծննդյան պայծառ օրեն, 

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր, 

Իր տվածն եմ տալիս իրեն։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *