Ապրիլ ամսվա ամփոփում

1.Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:

2.Գաղափար կենսոլորտի մասին, կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութը:

3.Մուտացյաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացյաներ:

4.Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ:

5.Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:

  1. Մարդու ունեցած ազդեցությունը շատ մեծ է բնության վրա։ Հատկապես մարդկաց կողմից արտանետված աղբը։ Պլաստիկը, որի հետագա այպիսի քանակի օգտագործումը կարող է շատ շուտով ջրային կենդանիների կյանքի վերջը դառնալ, շարունակում ոչնչացնել ջրային կենդանիներին՝ կրիաներին, կետերին, դելֆիններին եւ այլն։ Գործարանների կողմից արտանետված թունավոր նյութերը, գազերը օզոնային շերտի քայքայման եւ վերացման պատճառ են հանդիսանում։
    Բացի այդ ծաջահատումը իրականացվում է շատ մեծ քանակով և դրա պատճառով մաքուր թթվածնի պակաս է նկատվում։

Կենսոլորտ

Կենսոլորտը մի հսկայական շղթայի նման երևույթ է,որտեղ ամեն մասնիկ իր կարևոր նշանակություն ունի։

Կենսոլորտը տեղակայված է քարոլորտի վերին մասի, մթնոլորտի ստորին մասը՝ տրոպոսֆերան, և զբաղեցնում է ողջ ջրոլորտը։

  • Կենսոլորտի վերին սահմանը մթնոլորտում` 15-20 կմ է։ Այն որոշվում է օզոնային շերտով , որը կասեցնում է կենդանի օրգանիզմների համար մահաբեր կարճալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթումը։
  • Կենսոլորտի ներքին շերտ քարոլորտում` 3,5-7,5կմ է։ 3,5 կմ խորության վրա հանդիպում են օրինակ՝ նավթի մեջ ապրող բակտերիաներ։ Սակայն կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետքեր, մնացորդային ապարների տեսքով, կարելի է հանդիպել նույնիսկ 7,5 կմ խորության վրա։ Այն որոշվում է ջրի գոլորշիացման ջերմաստիճանով և սպիտակուցների դենատուրացիայի ջերմաստիճանով, սակայն հիմնականում կենդանի օրգանիզմների տարածումը սահմանափակվում է մի քանի մետր խորությամբ։
  • Կենսոլորտի ստորին շերտը ջրոլորտում` 10-15 կմ։ Այն որոշվում է Համաշխարհային օվկիանոսի հատակով, ներառյալ հատակային կուտակումները

Կենսոլորտը կազմում են հետևյալ նյութերի տեսակներ.

  1. Կենդանի նյութ կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է, անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության։ Կենդանի նյութի զանգվածը համեմատաբար փոքր է և գնահատվում է 2,4-3,6×1012 տոննա մեծությամբ (չոր վիճակում) և կազմում է Երկրի մյուս ոլորտների զանգվածի 10−6 քիչ։ Բայց դա «մեր մոլորակի ամենահզոր երկրաքիմիական ուժերից» մեկն է, քանզի կենդանի նյութը ոչ միայն բնակեցնում է կենսոլորտը, այլև կերպարանափոխում է Երկրի պատկերը։ Կենդանի նյութը կենսոլորտում տարածված է շատ անհավասարաչափ։
  2. Կենսածին նյութ՝ նյութ, որն իր մեջ ներառում է մթնոլորտի կազմի մեջ մտնող գազերը, քարածուխը, կրային ապարները և այլն, որոնք առաջացել են Երկրի վրա կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետևանքով։
  3. Հանքային, անկենդան նյութը (косное вещество) անկենդան միջավայրի բոլոր բաղադրիչների ամբողջությունն է, որը ձևավորվել է առանց կենդանի օրգանիզմների։
  4. Կենսահանքային նյութին (биокосное вещество) են դասվում կենդանի և հանքային նյութի փոխազդեցության հետևանքով առաջացած բարդ միացությունները՝ օվկիանոսի ջրերը, նավթը, հողը և այլն։
  5. Ռադիոակտիվ քայքայման ընթացքում գտնվող նյութ։
  6. Ցրված ատոմներ, որոնք անդադար առաջանում են տիեզերական ճառագայթման ազդեցության հետևանքով տարբեր տեսակի երկրային նյութերից։
  7. Տիեզերական ծագման նյութ։


3.

Մուտացիան ժառամգությամբ փոխանցվող ԴՆԹ-ի փոփոխություն է, որը տեղի է ունենում արտաքին կամ ներքին փոփոխությունների ազդեցության տակ:

Առաջին հերթին, մուտացիաները բաժանվում են սոմատիկ – տեղի են ունենում մարմնի բջիջներում, և գեներացնող – հայտնվում են միայն գամետներում:
Սոմատիկ մուտացիաները դա այն մուտացիաներն են,որոնք ոչ միշտ են փոխանցվում սեռական բազմացման ժամանակ, նաև փոխանցվում է վեգետատիվ:
Գեներատիվ մուտացիան, դա այն մուտացիան է ,որը փոխանցվում է գեներով՝ ԴՆԹ-ով:
Գենային մուտացիաներն բաժանվում են ամորֆ, հիպոմորֆ, հիպերմոֆ, անտիմորֆ և նեոմորֆ տարատեսակների։
Ամորֆ մուտացիաներն ֆունկցիոնալ առումով ոչ ակտիվ մուտանտ գենի առաջացման արդյունք է։ Նման գեների գործունեության շնորհիվ սինթեզվում է ոչ ակտիվ միջանկյալ նյութեր, որի հետևանքով այն հատկանիշը, որը պետք է երևան գար այդ գենի նորմալ վիճակի ժամանակ, ամորֆ մուտացիայի պատճառով բոլորովին չի զարգանում։
Այսպիսի մուտացիաների արդյունք են ալբինիզմը (մազածածկույթում բացակայում է մելանին պիգմենտը, խոշոր եղջերավորների և շների մազածածկի ու ատամների բացակայությունը և այլն)։

Հիպոմորֆ մուտացիաների դեպքում, գենի անբավարար գործունեության հետևանքով, թուլանում է հատկանիշի զարգացումը (գաճաճություն, մազերի գունավորման թուլացում, օրգանների թերզարգացածություն և այլն)։
Հիպերմորֆ մուտացիաներն իրենց բնույթով հիպոմորֆ մուտացիաների հակապատկերն են և ուղեկցվում է գենի գործունեության ակտիվացմամբ, որն էլ իր արտահայտությունն է գտնում հատկանիշի դրսևորման մեջ։ Հիպերմորֆ մուտացիայի օրինակ է գիգնատիզմը (երկու և ավելի մետր հասակ ունեցող մարդիկ)։
Անտիմորֆ մուտացիաների դեպքում գենի շրջանակներում կատարված փոփոխություններն էապես փոխում են հատկանիշի բնույթը. գենի կողմից սինթեզվող մեկ ֆերմենտի փոխարեն սինթեզվում է մեկ ուրիշը։ Օրինակ, կաթնասունների մոտ քրտնագեղձերից կաթնագեղձերի առաջացումը ևս անտիմորֆ մուտացիայի արգասիք է։
Օրգանական էվոլյուցիան ընթացել է նեոմորֆ մուտացիայի առաջացման պատճառով, որոնց շնորհիվ բուսական և կենդանական աշխարհում տեղի են ունենում խիստ փոփոխություններ։ Այսպես օրինակ, այդ ճանապարհով բույսերը ձեռք են բերել քլորոֆիլ, կենդանիները` հեմոգլոբին և այլն։

5.Selection բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ընտրություն», սելեկցիան ՝ ընտրասերում:

Սելեկցիան զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։
Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։

Ստացվում է՝ սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։


Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը։

Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։ Բույսերի սելեկցիայի հիմնական մեթոդներն են ընտրությունը, հիբրիդացումը և հետերոզիսը։ Ընտրությունը լինում է զանգվածային և անհատական։ 

Իսկ ամենապարզ պատկերացումը սելեկցիայի առաձնահատկությունների մասին տալիս է «Ոսկե ցլիկ» ֆիլմը, որտեղ պայքար է գնում հատուկ ցեղատեսակի ցլիկի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *