Ժամանակահատված՝ մարտ 28 — ապրիլ 1
- Պապ թագավոր, ներքին ու արտաքին քաղաքականությունը
- Արշակունիների արքայատոհմի անկումը
Առաջադրանք
- Ներկայացնե՛լ Պապ թագավորի ներքին և արտաքին քաղաքականությունը
- Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։
- փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիություն մակարդակը։
- սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։
- Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։
- Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։
- Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։
- Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։
- Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։
- 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի ՝ դավադրորեն թունավորում է:
- Վերլուծի՛ր Պապ թագավորի կերպարը
- Որո՞նք են թագավորության անկման պատճառները
374թ Պապ թագավորը սպանվում է խնջույքի ժամանակ։ Հռոմեացիները դավադրանք էին կազմակերպել նրա դեմ։ Պապ լագավորի մահից հետո թագավորությունը անկում է ապրում։
Օգտակար հղումներ՝
Պապ թագավորի այլընտրանքային պատմությունը
Արշակունիների արքայատոհմի անկումը
Տեսանյութեր՝