Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

Ժամանակահատվածը՝ մայիս 19-22

Ատաջադրանք

  • Վերլուծիր Պավլիկյան շարժման տարածումը
    Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Այն մեծ դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։

Այն Պավել՝ Պողոս առաքյալի անունից սատցել է Պավլիկյան շարժում անվանումը։
Նրանք կարծում էին որ աշխարհը բաժանված էր չարի և բարու։ Բարին երկնխում էր, իսկ չարը երկրի վրա՝ եկեղեցի, հոգևորականություն, հարուստներ։ Չէին ընդունում Հին կտակարանը, իտկ նորից միայն մի քանի հատվածներ՝ Նաև չէին ընդուում Քրիստոսի մադր լիներլը չնայած Քրիստոսին ընդունում էին և հավատում էին Աստծուն։ Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում և Արևելյան Հայաստանում: Կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը օրենքներ ստեղծեց դրա համար։ Պավլիկյանների հետ որևէ շփումն արգելվում էր, անգամ խոսել չէր կարելի, հակառակ դեպքում օրենքը խախտողներին մահապատիժ էր հասնում։ Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը:

Շարժման վերելքը և պարտությունը

Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ:
Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը: Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների: Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը: Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին: Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց:
Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ: Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների: Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը:

Գրականություն

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 67-69
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 114-117

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *