Մեկ քայլ մոտ արմատներին -նախագիծ

Նախագիծը

ՆԱխագծի շրջանակներում մենք պետք է ծանոթանայինք մեր արմատներին, հասկանայինք թե որտեղից են եղել մեր նախնիները և ով ենք մենք։

Ես Շողերն եմ,ծնվել եմ Երևանում։ Ես կիսով չափ հայ եմ և կիսով ռուս։

Հայրիկս՝ 50% ռուս է,նրա մայրիկը հայրենական պատերազմում կռվելուց ծանոթացել է պապիկիս հետ։

Տատիկս ծնվել և արմատներով Գյումրի քաղաքից է,իսկ պապիկս ծնվել է Մոսկվայում,սակայն արմատներով Ուկրաինյաից է։

Մայրկիս ՝ղարաբաղցի է։ կան կողմ ՝Տատիկը Ճարտառ գյուղից է ,Մոսկվայում կրթություն ստանալուց հետո Երևանում ծանոթացավ պապիկիս հետ,ով պարզվեց,որ տատիկի գյուղից է։

Շամենկովա-իմ ազգանունն է, Շամենկով ազգանունն առաջացել է Շամա մականունից։ Այն ծագում է «շամաթ» բայից՝ «խոսել, շշնջալ»։ Բացի այդ, «շամաթ» բայը ունեցել է նաև «ոտքերդ խառնել» իմաստը։ Սրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ Շամային մականունը տվել են կա՛մ հանգիստ, խռպոտ ձայնի տեր, կա՛մ քայլելիս ոտքերը խառնող։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ այս մականունը վերաբերում է թուրքերեն «sama»՝ «ճրագ» բառին։ Այս դեպքում Շամա մականունը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է «մասնագիտական» անունների թվին, որոնք նշում են ընտանիքի հիմնադրի գործունեության տեսակը. նա կարող էր զբաղվել լամպերի արտադրությամբ կամ վաճառքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *