Լռություն։ Հարուկի Մուրակամի/Վերլուծություն

Լռություն։ Հարուկի Մուրակամի

Պատմության գլխավոր հերոսը Օձավան շատ սովորական տղա էր, բայց, երբ սկսեց զբաղվել բոքսով նրա կյանքն ամբողջովին փոխվեց։

Նա տանել չէր կարողանում Աոկի անունով տղային։ Այս տղան շատ բաց և էքստորվերտ էր ։Նա կարողացել էր բոլորին ներշնչել որ նա լավ և բարի մարդ է,բայց այդպես չէր

Օձավան կարողացել էր ճանաչել Աոկիի իրական դեմքը և այդ պատճառով էլ նրանք թշնամի են։

Մի դեպքից հետո տղաների միջև վեճ ծագեց և Օձավան հարվածեց Աոկիին, բնականաբար կարելի է ենթադրել, որ այդ հարվածը չպետք է անպատասխան մնար , բայց այդ պահին Օձավան չհասկացավ այդ։ Սարսափելի դեպք պատահեց. Մացումոտոյի անունով համադասարանցին իրեն գցել էր գնացքի տակ։ Այս միջադեպը, կարծես թե ուղակի պետք է բոլորի կողմից դժբախտ պատաար մնար բոլորի հիշողություներում,բայց ոչ Օձավանի

Հասել էր այն պահը, երբ Օձավան պետք է պատասխան տար իր հարվածի համար։ Աոկին կարողացել էր այնպես ներկայացնել պատմությունը, որ այլևս, ոչ ոք չէր հավատում Օձավային և հակառակ համոզելն էլ անիմաստ էր։ Սա էր ամբողջ պատմությունը, սակայն այս դեպքից հետո Օձավան այլևս չէր կարողանում վստահել մադրկանց և հավատալ նրանց, չնայած, որ ուներ ընտանիք, երեխա և այդ ամենը առանց վստահության անհնար է։ Այս պատմության ամենագլխավոր միտքն այն է, որ հասարակությունը շատ հեշտ է հավատում և վստահում Աոկիի նման մարդկանց ամեն ասածին։ Հասարակությունը չի ցանկանում երկար մտածել այն ամենին ինչ նրան ներկայացնում կամ ասում են, այլ լուռ հետևում է այդ խոսքերին և չի ցանկանում ոչինիչ ասել։ Հասարակությունը լուռ մադրկանց խումբ է, ով ցավոք չունի իր կարծիքը այլ հետևում է այն ամենին, ինչ մցնում են իրենց գլուխները։ Իսկ ինչ վերաբերում է վերնագրին, ապա կարծում եմ, որ շատ լավ ընտրություն է և ամբողջովին ներկայացնում է հասարակության խնդիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *