Արյունահոսություն

Տարբեր վնասվածքների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։

Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։

Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:


Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։

ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ

Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *