Լոռու և Շիրակի մարզի ռազմավարական նպատակներ

Ներածություն

 Հայաստանի Լոռու մարզը երկրի զբոսաշրջային ամենագրավիչ ուղղություններից է և աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Մարզում 3000-ից ավելի հուշարձան կա, որոնցից ամենախոշորն ու նշանավորը Սանահինի եւ Հաղպատի վանական համալիրներն են՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

Ի տարբերություն մյուս մարզերի՝ Լոռիիում քաղաքային համայնքները շատ են՝ 6 խոշոր քաղաք՝ Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, ինչպես նաև 2 փոքր քաղաք՝ Ախթալա և Շամլուղ։

Լոռու մարզի զարգացման 2017-2025թթ-ի պետական ռազմավարությունը նպատակաուղղված է մարզում ստեղծելու բազմաճյուղ զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ և զարգացած զբոսաշրջություն։ Այս ռազմավարության ժամկետը լրանում է մեկ տարի հետո, սակայն նախանշված բոլոր ուղղություններով կատարված աշխատանքները դեռևս անբավարար են։  

Գերակա խնդիր 1։ 

Մարզի բնակչության թիվը պակասել է բնական աճի և արտագաղթի հետևանքով: Հատկապես բարձր լեռնային տարածքներում գտնվող մի շարք գյուղեր դատարկվում են: Մարզում կան համայնքներ, որոնց բնակչության թիվը չի գերազանցում 100-ը կամ դրանից փոքր-ինչ ավելի է: Հատկապես հեռանում են երիտասարդ ընտանիքները, որոնց համար գյուղերում չկան աշխատատեղեր, ենթակառուցվածքներ, անգամ դպրոցներ ու մանկապարտեզներ:

Նման գյուղերից է Ստեփանավանի տարածաշրջանի Հովնանաձոր համայնքը, որտեղ ընդամենը 100 մարդ է ապրում: Գյուղում 30 տարի է` չկա դպրոց, մանկապարտեզ, ու հիմնականում հենց այս պատճառով գյուղում միայն ծերերն են մնացել: Երեխաներն ստիպված են հաճախել հարեւան գյուղերի ու քաղաքների կրթօջախները, սակայն համայնքային տրանսպորտ էլ չկա:

Լոռու մարզի Քարաբերդ գյուղը, թեև ընդամենը 15-20 կիլոմետր է հեռու մարզկենտրոն Վանաձորից, նույնպես  չունի բավարար կենսապայմաններ։ Քարաբերդը Լոռու մարզի ամենաաղքատ գյուղերից է, բնակչության 80 տոկոսից ավելին ծերեր են։ 

Ռազմավարական նպատակ 1։ 

  •  Զարգացնել Լոռու մարզի  փոքր գյուղական համայնքներն ու ավելացնել դրանց  բնակչությունը։ 

Ինչպես։   

  • Ստեղծել ֆինանսական աջակման ծրագրեր այն մարդկանց համար, ովքեր կցանկանան ապրել այս գյուղերում, ապահովել  համապատասխան պայմաններ և ենթակառուցվածքներ  ( տուն, ճանապարհ, դպրոց, հիվանդանոց և այլն): 
  • Արտոնյալ պայմաններ տրամադրել այն գործարարներին, որոնք բիզնես կսկսեն կամ կտեղափոխեն իրենց բիզնեսները քիչ բնակչություն ունեցող գյուղեր։ 
  • Իրականացնել  ժամանցային, մշակութային ծրագրեր, որոնք կաշխուժացնեն այս գյուղերի կյանքը։      

Գերակա խնդիր 2:

 Լոռու միջհամայքային տրանսպորտային համակարգը գտնվում է սարսափելի վիճակում, իսկ  շատ տեղերում ուղղակի բացակայում է։ Սա մեծ խոչընդոտ է մարզի տնտեսական զարգացման համար, մարդիկ չեն կարողանում գյուղից քաղաք կամ  մարզկենտրոն հասնել։ Մարզում առկա տրանսպորտային միջոցների քանակը բավարար չէ։ Լանդշաֆտի առանձնահատկություններով պայմանավորված մարզի մի շարք համայնքներում առկա են քարաթափումներ և սողանքավտանգ տարածքներ ավտոճանապարհների եւ երկաթգծի հատվածներում։

Ռազմավարական նպատակ

  •  Ստեղծել կանոնավոր, ժամանակակից և ճկուն տրանսպորտային համակարգ,որը ոչ միայն կկապի մարզի քաղաքները,այլև գյուղերը և կնպաստի մարզի համայնքների զարգացմանը։ 

Ինչպես։ 

  • Մշակել մարզի միջհամայնքային տրանսպորտային համակարգի զարգացման ծրագիր, մշակել  ուղևորափոխադրումների ճկուն երթուղիներ, կազմել նախահաշիվ։     
  • Սուբվենցիոն ծրագրերի միջոցով՝ համալրել մարզի տրամսպորտային պարկն անհրաժեշտ քանակությամբ նոր հարմարավետ ավտոբուսներով։  
  • Կապիտալ վերանորոգել  ոչ միայն միջպետական, այլ նաև միջհամայնքային ճանապարհները և  տարվա ընթացքում, հատկապես ձմռանը, կանոնավոր և բարեխղճորեն սպասարկել  այդ ճանապարհները։
  • Լուծել ներհամայնքային ճանապարհների լուսավորության հարցը։

Գերակա խնդիր 3: 

Լոռու մարզն անցյալում համարվում էր արդյունաբերական ձեռնակրություններով հարուստ մարզ, սակայն հիմա շատ գործարաններ փակվել են բնապահպանական խնդիրենրի պատճառով։ Շատերը, հատկապես քաղաքներում, զրկվել են գործից։

Ներկայացված գծապատկերից երևում է, որ ի տարբերություն Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի՝ Լոռու մարզում  գործազրկության ամենամեծ ցուցանիշը հենց քաղաքներում է։ 

Ռազմավարական նպատակ 3: 

  • Նվազեցնել  գործազրկության մակարդակը մարզում՝ վերականգնելով ինչպես ավանդական աշխատատեղերը, այնպես էլ ստեղծելով այլընտրանքային զբաղվածություն։ 

 Ինչպես․

  • Ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ մարզի արդյունաբերական ձեռնակությունների ավելի ապահով, անվնաս և արդյունավետ շահագործման համար՝ առանց մարդկանց և շրջակա միջավայրի համար բնապահպանական  ռիսկեր ստեղծելու։ Օրինակ՝ ,գնել բարձրորակ սարքավորումներ, ֆիլտրեր և այլն։ 
  •  Պետական և համայնքային աջակցության ծրագրերով խրախուսել մարզում հանքարդյունաբերության փոխարեն այլընտրանքային բիզնեսների և տնտեսական գործունեության ոլորտների զարգացումը, օրինակ՝  խելացի գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները,  զբոսաշրջությունը։   

Շիրակի մարզ

Գերակա խնդիր 1։ 

 1988թ-ի Սպիտակի  երկրաշարժից հետո Շիրակի մարզում, հատկապես Գյումրիում,  շատ մարդիկ զրկվեցին տներից, և վերաբնակեցվեցին ժամանակավոր կացարաններում ՝  “դոմիկներում”։ Երկրաշարժից  34 տարի հետո դեռ կա ժամանակավոր տնակներում բնակվող 3600 մարդ, որից 2800-ը՝ Գյումրիում, մնացածը՝ Շիրակի մարզի տարբեր համայնքներում։ Չնայած  մասնավոր և պետական տարբեր ծրագրերի՝ անօթևանների հարցը դեռ վերջնական լուծված չէ։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ անպաշտպան են։

Ռազմավարական նպատակ 1: 

  • Կառուցել կամ վերակառուցել Գյումրու ոչ կենտորանակ հատվածներում շենքեր և տրամադրել դրանք տնակներում ապրող մարդկանց։Կամ ֆինանսապես փոխհատուցե տնակներում ապրող մարդկանց բավարար գումարով, որ կարողանան բնակարան կամ տուն գնել։

Գերակա խնդիր 2: 

Գյումրիի Շիրակ օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում։ Օդանավակայանը գտնվում է Գյումրու քաղաքից 5 կմ և Երևանից 120 հեռավորության վրա:

Օդանավակայանից ներկայումս ընդամենը մի քանի չվերթ է իրականացվում՝  մասնավորապես դեպի Ռուսաստան։

Ռազմավարական նպատակ 2:

  •  Զարգացնել Գյումրիի օդանավակայանի մասնագիտական և տեխնիկական կարողությունները, ստանալ միջազգային սերտիֆիկատ  և ավելացնել  չվերթներ դեպի Վրաստան, Իրան, Թուրքիա,Սիրիա, Իսրայել։ Սա մեծ քայլ կլինի տուրիզմի զարգացման համար։

Գերակա խնդիր 3:  Մարզի բնակավայրերում կոյուղու կեղտաջրերի մաքրման կայանները գտնվում են վատ վիճակում կամ  բացակայում են։ 

Ռազմավարական նպատակ 3։ 

  • Ստեղծել կեղտաջրերի հեռացման համակարգ և  և մաքրման կայաններ մայրաքաղաք  Գյումրիի հեռու թաղամասերի և մարզի գյուղական բնակավայրերի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *