Լոռու և Շիրակի մարզի ռազմավարական նպատակներ

Ներածություն  Հայաստանի Լոռու մարզը երկրի զբոսաշրջային ամենագրավիչ ուղղություններից է և աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Մարզում 3000-ից ավելի հուշարձան կա, որոնցից ամենախոշորն ու նշանավորը Սանահինի եւ Հաղպատի վանական համալիրներն են՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ Ի տարբերություն մյուս մարզերի՝ Լոռիիում քաղաքային համայնքները շատ են՝ 6 խոշոր քաղաք՝ Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, […]

Շիրակի մարզ և Լոռու մարզերի զարգացման ռազմավարակ պլան։ (swot վերլուծություն)

Շիրակի մարզ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀՀ Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում:Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիայի Հանրապետությանը,հյուսիսից Վրաստանի Հանրապետությանը, արևալքից սահմանակից է ՀՀ Լոռու մարզին և հարավից ՀՀ Արագածոտնի մարզին: Արտաքին սահմանների երկարությունը կազմում է 165կմ: Մարզը զբաղեցնում է 2680 կմ2 տարածք (268 027.026հա), ՀայաստանիՀանրապետության ընդհանուր տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 9.0% է: Հարևան […]

Ճամփորդական երթուղիների մշակում

Ժամանակահատվածը- շուրջտարյա Ընթացքը Յուրաքանչյուր շաբաթ, հավաքագրվում է կրթահամալիրում իրականացվող ճամփորդությունները, և այդ ճամփորդությունների երթուղիները սովորողները քարտեզագրում են։ Ամեն ամսվա վերջում ամփոփում ենք աշխատանքները և ստեղծում ենք ուսումնական փաթեթ։ Աշխատանքի կատարման ընթացքը․ Տեղանքի ընտրություն ՀՀ ֆիզիկական և վարչական քարտեզների ուսումնասիրություն Ընտրել մեկ ճամփորդական երթուղի, ըստ դրա կազմել համապատասխան քարտեզը Վերջինումս արտացոլել երթուղու կանգառները՝ կոնկրետ ու համառոտ […]

Քարտեզագրական գործիքների կիրառում-նախագիծ

Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ Ժամանակահատաված- շուրջտարյա Նպատակը՝ Քարտեզագրական  ծրագրային  հավելվածների օգնությամբ սովորղները և ուսանողները ստեղծում են աշխարհագրության վերաբերյալ մեր անցած թեմաներից թեստեր, հարցումներ, հետաքրքիր առաջադրանքներ( իրենց նախաձեռնությամբ)։ Քարտեզագրական ծրագրեր 1․ Learningapps.org 2․Google earth pro ծրագիրը ներբեռնելու համար մուտք գործեք https://www.google.com/intl/ru/earth/versions/ այս հղումով, այնուհետև ներբեռնեք սեղմելով скачать 3․ Քարտեզագրման ծրագիր-https://maphub.net/map կայք 4․ Քարտեզագրաման ծրագիր— https://www.viewranger.com/en-gb 5․ Կլիմայական քարտեզ—https://www.windy.com/?40.182,44.510,5 ծանոթացեք կայքի տեղեկատվության հետ։ 6․ Երկրաշարժի մասին […]

Արագածոտնի մարզի հիմնախնդիրները

Արագածոտնի մարզում` հատկապես Ապարանի շրջանում, տիրող ընդհանուր իրավիճակի մասին համառոտ պատկերացում կազմելու համար հարկ է նշել, որ այս տարածքն ունի բազմաթիվ հնարավորություններ և ներուժ՝ տարբեր ուղղություններով զարգանալու համար, ինչպիսիք են, օրինակ, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, հանքարդյունաբերությունը և մշակող արդյունաբերությունը՝ մասնավորապես տեքստիլ և գորգերի արտադրությունը։ Գրեթե բոլոր հայկական մարզերը տարբեր ոլորտներում բարգավաճելու թաքնված ներուժ ունեն։ Հիմնական խոչընդոտ […]

Շիրակի մարզ

Տարածքը՝ 2681 քառ. կմ Բնակչության թվաքանակը (01.01.2007 թ.)՝ 305 հազ. մարդ Մարզկենտրոնը՝ Գյումրի քաղաք։ Քաղաքները՝ Արթիկ, Մարալիկ։ Գյուղական համայնքների թիվը՝ 116։ Աշխարհագրական դիրքը։ Շիրակի մարզը գտնվում է մեր հանրապետության հյուսիս¬արևմտյան վերջույթում։ Պետական սահմանների երկայնքով հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևմուտքից՝ Թուրքիային։ Արևելքից սահմանակից է Լոռու մարզին, իսկ հարավից՝ Արագածոտնի մարզին : Հարևան մարզերի և մայրաքաղաքի հետ կապվում […]

Սյունիքի մարզ

Դասի պրեզենտացիա։ Սյունիքի մարզը բարձր լեռնաշղթաների, խորունկ կիրճերի, արագահոս գետերի, գեղատեսիլ ջրվեժների, թավշյա կանաչ սարավանդների, անտառածածկ լեռնալանջերի, քաղցրահամ ևհանքային ջրերի, բնական, պատմաճարտարապետական հուշարձանների, հանքային ու բնական հարուստ ռեսուրսների երկիր է: Երկրաբանական տեսակետից մարզի տարածքը մտնում է ԱլպՀիմալայան երիտասարդ ծալքավոր գոտու մեջ, ուր բնորոշ են լեռնակազմական ակտիվ գործընթացները և հրաբխային երևույթները: Երկրաբանական բարդ կառուցվածքը և տարածքի […]

Էկո-նախագիծ․Սովորողների անհատական աշխատանք

Մասնակիցներ- 9-րդ դասարանի սովորողներ և քոլեջի ուսանողներ Ժամանակահատվածը— Երկու ամիս Նպատակը— Սովորողների կողմից բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների ու նրանց առաջարկվող լուծումներ Ըթացքը․ սովորողների կողմից առաջարկվող բնապահպանական նախագծերի իրականացում վեր հանել առկա խնդիրները առաջարկել լուծման ուղղիներ Օտարալեզու ֆիլմերի թարգմանություններ բնապահպանական հիմնախնդիրների մասին Երևանի առավել աղտոտված վայրերը. Ֆոտոշարքեր, ֆիլմեր, պատումներ Արդյունքներ․ Մեդիափաթեթների կազմում Ֆիլմերի Թարգմանությունների Հետազոտական վերլուծական աշխատանքների […]

Ապրիլ ամսվա ամփոփում

Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները։ Արարատի մարզի հարավարևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավարևելյան մասը։ Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ է։ Ամենաբարձր կետը Սպիտակասար լեռնագագաթն է։ Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։ Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ […]

Հայաստանի Հանրապետության մարզերը-Ինքնաստուգում

1․ Ո՞ր շարքի մարզկենտրոններն են դասավորված հարավից հյուսիս հաջորդականությամբ.1) Եղեգնաձոր, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ2) Եղեգնաձոր, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի3) Արտաշատ, Աշտարակ, Եղեգնաձոր, Գյումրի4) Եղեգնաձոր, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ 2․ Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը. Տավուշի ա. Գորիս Արարատի բ. Մասիս Սյունիքի գ. Դիլիջան Շիրակի դ. Արթիկ1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ2) 1–ա, […]